ՊՆ-ում քննարկել են ազատամարտիկներին կարգավիճակ շնորհելու հարցերը
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: