Հայաստանի ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: