Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Բարեկամ» Ռուսաստանի զենքով Ադրբեջանը սպանում է մեզ

Lraber.info-ն գրում է.

Երեկ տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջան է ժամանել ռուսական զենքի հերթական խմբաքանակը, մասնավորապես Սոլնցեպյոկ զինատեսակը, որով ադրբեջանական կողմն ամենածանր հարվածներն էր հասցնում հայկական կողմին ապրիլյան պատերազմի ժամանակ:

Կրկին ռուսական զենքի վաճառք ու կրկին սահմանին լարվածության ֆոնին: Ռուսական պաշտոնյաները բնականաբար պնդում են, թե սա բիզնես է: Բնականաբար: Էլ ինչ կարող է բացի զենքից տալ աշխարհին Ռուսաստանը: Զենք և գազ, ուրիշ ոչինչ, որևէ տեխնոլոգիական առաջընթաց, որևէ քաղաքական կոնստրուկտիվ պրոդուկտ  Ռուսաստանը ի վիճակի չէ տալու: Ռուսները այսքան տարի է չեն կարողանում նույնիսկ ավտոմեքենա արտադրել:

Զարմանալիորեն ռուսական բիզնեսի շահերը համընկնում են նրանց քաղաքական շահերի հետ ՝ վաճառել զենք կոնֆլիկտող երկու կողմերին էլ ու դա հիմնավորել մի դեպքում բիզնես շահերով, մեկ այլ դեպքում ՝ տարածաշրջանում բալանսը պահելով: 

Իսկ հայկական կողմը մեկումեջ հնչող մեղմիկ դժգոհությունների արանքում չի մոռանում կրկնել ՝ ռուսներն ընդամենը բիզնես են անում, հետո էլ ավելացնում են ՝ «զատո մենք իսկանդեր» ունենք: 

Իրավիճակի ողբերգությունը սակայն կայանում է ոչ թե նրանում, որ Ադրբեջանին ռուսները զենք են վաճառում: Ողբերգությունն ու տրագիկոմեդիան այլ տեղում ՝ ռուսները փորձում են մեզ համոզել, թե մենք հատուկ դաշնակիցներ ենք իրենց համար, դարավոր եղբայրներ ենք, դրա համար էլ կարիք ունեն զենքի վաճառքն արդարացնել բիզնեսով: Կարծես, թե տարբերություն կա մեր զինվորները զոհվում են բիզնեսի, թե քաղաքականության արդյունքում վաճառված զինատեսակներից:

Իսկ հայկական կողմն էլ, վախից կամ միգուցե հոգու խորքում փափագվող հույսի վերջին շողից ելնելով փորձում է արդարացնել ռուսների քայլերը: Բնականաբար, մերթ ընդ մերթ նաև իբր ատամ ցույց տալով ռուսներին: 

Ամբողջ խնդիրը ոչ թե զենքի վաճառքի մեջ է, այլ, որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը փորձում են փայփայել ինչ-որ միֆ հայ-ռուսական ունիկալ հարաբերությունների մասին: Չկան ունիկալ հարաբերություններ, չկա դարավոր եղբայրություն: Ռուսական կողմը դա անում է Հայաստանը չկորցնելու, կոպիտ ասած ՝ Հայաստանին կուտ տալու համար: Բայց ինչու՞ է դա անում հայկական կողմը, ու՞մ է համոզում, ռուսների՞ն: Իզուր, նրանք շարունակում ենք զենքի վաճառքը մեր թշնամուն: Մնում է կարծել, որ հայկական կողմը համոզում է ինքն իրեն կամ էլ իր վախերը ծածկում է ռուսական պաշտոնական տեսակետը հայաստանյան լսարանի քիմքին հարմարեցնելով:

 

Լևոն Մարգարյան

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»