Ուշադրություն՝ ծնողներին. Երեխաների հետ կոպիտ վարվելու վտանգավոր հետևանքները
LifestyleՀոգեբանները պնդում են, որ երեխաների մոտ կարող են ուռուցքային հիվանդություններ առաջանալ, եթե ծնողները նրանց հետ վատ են վարվում: Դա վերաբերում է ե՛ւ տղաներին, ե՛ւ աղջիկներին:
Հետազոտությունն ապացուցել է, որ ծնողների դաժան վերաբերմունքը նպաստում է ոչ միայն հոգեբանական խնդիրների առաջացմանը, այլ նաև ազդում է երեխաների ֆիզիկական վիճակի վրա:
Իրենց հետազոտության շրջանակում գիտնականները տվյալներ են ուսումնասիրել, որոնք ստացվել էին նախորդ բազմաթիվ վերլուծությունների արդյունքում: Պարզվել է, որ ԴՆԹ-ի կառուցվածքը փոխվում է այն երեխաների մոտ, որոնց չափից շատ են հանդիմանում կամ նույնիսկ ֆիզիկական ուժ են կիրառում նրանց հանդեպ:
Պատճառն այն է, որ նման երեխաները վախ են զգում, որն ազդում է նյարդային համակարգի վրա, իսկ հետո նաեւ ամբողջ օրգանիզմի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: