Ինչպե՞ս ազատվել յուղոտ մազերից
LifestyleՅուղոտ մազերը գլխացավանք է շատ աղջիկների համար: Մասնագետները պնդում են, որ յուղոտության հետևանքով մազերը շուտ են կորցնում տեսքը, իսկ սանրվածքն արագ փչանում է։ Գեղեցիկ մազեր ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս փորձել այս դիմակը, որ նախատեսված է հենց յուղոտ մազերի համար։
Բաղադրությունը.
• 1 կիտրոնի հյութ
• 1 ճաշի գդալ աղ
• 1 ձվի դեղնուց ։
Հարկավոր է հարել ձվի դեղնուցը, ավելացնել աղն ու կիտրոնի հյութը։
Դիմակը հարկավոր է քսել մազերին և պահել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով։ Մազերը պետք է լվանալ յուղոտ մազերի համար նախատեսված շամպունով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: