Ջեյսիին՝ թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալելուց հետո Ջեքի Չանը՝ նրա հայրը, հասարակությանը խոստացել է ավելի լավ և ուշադիր հայր դառնալ, գրում է Orer.am-ը, հղում անելով Sky News կայքին: «Ես հայր եմ և հիմա` այս իրադարձությունից հետո, կփորձեմ հնարավորինս խիստ լինել,-ասել է դերասանը»:
Ըստ ոստիկանության՝ Պեկինում երկար հետախուզման մեջ գտնվելուց հետո նրանց հաջողվել է կրտսեր Չանին և մի խումբ մարդկանց կալանավորվել ՝թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով: Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք օգոստոսին Չանի բնակարանից 100 գրամ մարիխուանա են հայտնաբերել: Չնայած որ երիտասարդը ժխտել էր դրա օգտագործման փաստը, նա դատապարտվեց երեք տարի ազատազրկման:
Ջեկի Չանը որդու սխալի համար ներողություն է խնդրել, բայս սա առաջին անգամն է, որ նա պատասխանել է իր որդու վերաբերյալ լրագրողների տված հարցերին:
Ի դեպ Չանին նկարահանվում է նոր ֆիլմում, որպես Հոնկ-Կոնգի խուզարկու, ով հետապնդում է մի խախամոլի, որը խաղում է ամերիկացի դերասան Ջոնի Նոքսվելը: Ֆիլմը նախատեսված է եթեր հեռարձակել հաջորդ տարի` Չինաստանում: