ՀՀ դիրքի բարելավումը կապված է նաև էլեկտրոնային վճարումների գործարկման հետ. վարչապետը՝ «Doing Business 2015»-ում Հայաստանի առաջընթացի մասին
Վարչապետի խոսքով՝ միայն հարկերի վճարման բաղադրիչով Հայաստանը 73-րդ տեղից հասել է 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը. «Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկել միջոցառումներ դրանք բարելավելու, այլ՝ հանրությանը դա ներկայացնելու»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, որ կարևոր է հանրությանը ներկայացնել ոչ միայն գործարար միջավայրի պայմանները, այլ նաև արտադրողին և պետք է ընդունելությունների ու միջոցառումների ժամանակ դրսևորվելու հնարավորություն տալ նաև արտադրողին: