Ավելորդ կիլոգրամներից կարելի է ազատվել նույնիսկ քնելու ընթացքում
LifestyleԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու նոր հզոր միջոց են հայտնաբերել, որի մասին դեռ վաղուց երազել են շատ կանայք ու աղջիկներ: Նրանք բացահայտել են, որ նիհարել կարելի է նույնիսկ քնի մեջ:
Գիտնականները կարծում են, որ մարդու քնելու ընթացքում ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամբողջական աշխատանքը նրա փոխարեն կատարում են աղիները, կամ ավելի հստակ` դրանցում առկա բակտերիաները: Դրա համար բավական է միայն առողջ եւ ճիշտ միկրոֆլորա ունենալ և այն ակտիվորեն կայրի կալորիաները, մինչ մարդը քնած է:
Գիտնականները, սակայն, տեղեկացնում են, որ դրա համար անպայման անհրաժեշտ է բակտերիաների որոշակի տեսակ: Դրանց տեսակն այժմ օգտագործվում է հոգեկան հիվանդությունների եւ խանգարումների դեպքում:
Այդ նյութի օգտագործման ընթացքում աղիների առողջ միկրոֆլորան խախտվում է, ինչպես նաև ոչնչանում են անհրաժեշտ բոլոր բակտերիաները: Այս ամենից հետո մարդիկ սկսում են ակտիվ քաշ հավաքել, որովհետեւ գիշերը կալորիաներն այլեւս չեն այրվում:
Այդպես համար պարզ է դարձել, որ նորմալ վիճակում այդ բակտերիաները զբաղվում են կալորիաներ այրելով, այդ պատճառով մարդիկ քնի մեջ ավելորդ քաշ են կորցնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: