Երեխա չունեցող մարդիկ ավելի կարճ կյանք ունեն. գիտնականներ
LifestyleՎերջերս շվեդացի գիտնականները հետազոտություն են կատարել և պարզել, որ ծնողները երեխա չունեցողներից ավելի երկար կյանք են ունենում: Ըստ հետազոտական տվյալների` 60 տարեկանից հետո նրանց կյանքի տեւողության տարբերությունը կազմում է միջինը երկու տարի:
Գիտնականները նշում են, որ այս տարբերությունն ավելի ակնառու է տղամարդկանց մոտ, իսկ ահա կանանց պարագայում այն ցածր տոկոս է կազմում: Գիտնականներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ երեխա չունեցող տղամարդկանց դեպքում նրանք ավելի պակաս կրթված են եւ քիչ են հույսն իրենց վրա դնում:
Մասնագետները կրկին համոզվելու համար հետևել են Շվեդիայում 60 տարեկանն անց քաղաքացիների կյանքի տեւողությանը (704 հազար տղամարդկանց եւ 725 հազար կանանց շրջանում): 1911-1925 թվականներից միջեւ ծնված մարդկանց գիտնականները հետեւել են մինչեւ 2014 թվականը:
Հետազոտության արդյունքները փաստել են, որ երեխա չունենալու հանգամանքը կյանքի տեւողության վրա սկսում է ազդել միայն հասուն տարիքում, սակայն մինչ այդ տարիքը դրա ազդեցությունը այնքան էլ զգալի չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: