Առավոտյան գլխացավով արթնանալու մի քանի հիմնական պատճառներ
LifestyleՄեզնից շատերը երբեմն հենց վաղ առավոտյան գլխացավ են ունենում: Եվ այդ ցավերը հաղթահարելուն երբեմն չեն օգնում ոչ մի կիրառվող միջոց` մեկ գավաթ սուրճ, թեյ, ո՛չ էլ նույնիսկ ցավազրկող հաբեր:
Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավոտյան գլխացավեր ունենալու մի քանի հիմնավոր պատճառներ:
Կոֆեին: Եթե սովորաբար չափից շատ եք սուրճ խմում եւ ճիշտ ժամին չեք պառկում քնելու, ապա մեծ է հավանականությունը, որ առավոտյան կարող եք գլխացավ ունենալ:
Քիչ քնելը: Օրական անհրաժեշտ է քնել 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ քիչ քնելու դեպքում մեր օրգանիզմում մեծ քանակությամբ սթրեսի հորմոն է արտադրվում, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, բարձրանում է զարկերակային ճնշումը: Այս ամեն արդյունքում էլ առաջանում են առավոտյան գլխացավերը: Սակայն պետք չէ չարաշահել քունը, քանի որ առավոտյան գլխացավի պատճառ կարող է հանդիսանալ նաեւ քնի ավելցուկը:
Ալկոհոլ: Եթե քնելուց առաջ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը ևս նպաստավոր նախապայման է, որ դուք առավոտյան գլխացավ կունենաք: Ալկոհոլային խմիչքները ջրազրկում են օրգանիզմը, ինչն էլ նվազեցնում է արյան հոսքը դեպի ուղեղ եւ գլխացավի պատճառ դառնում:
Դեպրեսիա: Դեպրեսիայով տառապելու դեպքում գլխացավ կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, բայց հաճախ այն սկսվում է առավոտյան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: