Մեկ ամիս առաջ «Զվարթնոցում» կորցրած 63 000 ռուբլին գտել ու վերադարձրել են քաղաքացուն (տեսանյութ)
TVՄինչ գումարն ինչ-որ մեկին վերադարձնելը անհրաժեշտ էր պարզել, թե ով է այն կորցրել: «Զվարթնոց» օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժինը 63 000 ռուբլին համապատասխան ակտով հանձնել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Ոստիկանները զրուցել են օդանավակայանի աշխատակիցների հետ, ուսումնասիրել ժամանման սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսագրության մեջ երևացել է, թե ինչպես մի քաղաքացի գրպանից փողը գցում է, իսկ քիչ անց՝ մեկ ուրիշը վերցնում է այն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված գումարը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Հակոբջանյանին, բայց քանի որ նա Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել գումարը հանձնվել է նրա հարազատներին:
Սամվել Հակոբջանյանը` կապ հաստատելով տեղի ոստիկանության հետ ասել է. «Ես չէի պատկերացնում, որ այդ կորցրած փողը մեկ ամիս անց կհայտնվի և ինձ կհանձնվի: Ինձ որ զանգեցին ոստիկանությունից, ես նույնիսկ չէի հավատում: Ում պատմում եմ չեն հավատում»: