Inchka.am կայքի ճակատագիրը որոշվելու է քվեարկությամբ
Կայքի կողմից անձնական տվյալների հասանելի դարձնելը օրենքի խախտում է: Ոստիկանությունը արդեն տեղյակ է խնդրի մասին և համապատասխան ուսումնասիրություններ են տարվում նրանց կողմից:
Inchka.am կայքը իր գործունեությունը շարունակելու և հասանելի մնալու համար քվեարկություն է կազմակերպել: Կայքի դեռևս արգելափակված համակարգում միայն քվեարկության հնարավորություն կա և սեփականատիրոջ կողմից գրված հայտարարությունը. «Ցավոք սրտի կայքի հետագա ճակատագիրը հարցական է: Ես ցուցադրել էի տեղեկատվության միայն մի մասը, որն իմ կարծիքով չի համարվում օրենքի խախտում, ինչպես հեռախոսահամարների տնային գրքույկը: Սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ: Ցավով եմ նշում, որ այս բազան հնարավոր է արգելափակվի, բայց դա ձեր իրավունք է և ես պարտավոր եմ վարվել այնպես, ինչպես մեծամասնությունն է պահանջում: Կամքը ձերն է: Ընտրեք այն տարբերակը, որն ավելի ճիշտ եք համարում: Եթե դուք սխալ եք համարում կայքի ստեղծումն, ապա ես հայցում եմ ձեր ներողամտությունը»: