Inchka.am կայքը տվյալների բազայի հասանելիության համար քննարկման բուռն թեմա է դարձել: Կայքում օգտատերը մուտքագրելով հեռախոսահամարը կամ ավտոմեքենայի համարը անձի մասին անձնական տեղեկություններ է ստանում՝ անուն, գրանցման հասցե և այլն, -այս մասին հայտնում է ORER.am-ը: Կայքի կողմից անձնական տվյալների հասանելի դարձնելը օրենքի խախտում է: Ոստիկանությունը արդեն տեղյակ է խնդրի մասին և համապատասխան ուսումնասիրություններ են տարվում նրանց կողմից: Inchka.am կայքը իր գործունեությունը շարունակելու և հասանելի մնալու համար քվեարկություն է կազմակերպել: Կայքի դեռևս արգելափակված համակարգում միայն քվեարկության հնարավորություն կա և սեփականատիրոջ կողմից գրված հայտարարությունը. «Ցավոք սրտի կայքի հետագա ճակատագիրը հարցական է: Ես ցուցադրել էի տեղեկատվության միայն մի մասը, որն իմ կարծիքով չի համարվում օրենքի խախտում, ինչպես հեռախոսահամարների տնային գրքույկը: Սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ: Ցավով եմ նշում, որ այս բազան հնարավոր է արգելափակվի, բայց դա ձեր իրավունք է և ես պարտավոր եմ վարվել այնպես, ինչպես մեծամասնությունն է պահանջում: Կամքը ձերն է: Ընտրեք այն տարբերակը, որն ավելի ճիշտ եք համարում: Եթե դուք սխալ եք համարում կայքի ստեղծումն, ապա ես հայցում եմ ձեր ներողամտությունը»: