Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Հասարակություն

Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 13-ին տոնում է վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: 

Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է: 

Լրագրողների հետ հանդիպմանը Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոնքահանա Աբրահամյանը խորհուրդ էր տվել տոնին նաև վերականգնել ուխտագնացությունները:

«Խաչվերացը» քրիստոնյա աշխարհի տոն է: 310 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը բնաջնջել էր Երուսաղեմի բնակչության մեծամասնությանը և իր հետ տարել նաև Քրիստոսի խաչափայտը: Գիտակցելով բարոյական այդ վնասը՝ Հերակլ կայսրն Աստծուց օրհնություն է հայցել՝ վերադարձնելու խաչը: 628-ին Պարսկաստանի դեմ վերսկսել է պատերազմական գործողությունները հայկական զորքերի հետ և հաղթել:

Խաչը մի որոշ ժամանակ հաստատվել է Կարին քաղաքում: Այդ տարածքում աղբյուր է բխել, շուրջը ռեհան աճել, եղել են բազում բժշկություններ: Սեպտեմբերի 14-ին խաչափայտը վերադարձրել են Գողգոթա:

Այս կարևորագույն իրադարձությունը քրիստոնյա աշխարհը հաստատեց որպես տաղավար տոն: Եվ հայ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա օրը տոնում է այդ իրադարձությունը»,-տոնի նշանակությունը բացատրեց Զգոն քահանա Աբրահամայնն ու հավելեց՝ այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 17-ին:

Նրա խոսքով՝ պատմությունը որևէ անմիջական առնչություն չունի ննջեցյալների հետ: Պարզապես ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ հաստատված է մեռելոցի օր: Տոնական օրը գերեզման այցելելը չի կարելի արդարացնել նրանով, որ նախնիներն այդպես են վարվել:

«Տոնին նախորդող հինգօրյա պահք է սահմանված: Եվ այդ պահոց օրերն ունեն իրենց կարևորագույն նշանակությունը: Պահք են պահել հացով և խաղողով կամ այլ մրգերով:

Տոնական օրը ուխտագնացություն են կազմակերպել եկեղեցիներ, վանքեր: Նաև այդ օրը խորովել են ուլ և բաժանել աղքատներին իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար: Գաղափարն է կարիքավորներին կերակուր տալը:

Հայաստանի տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են տոնել, ավանդույթները ևս տարբեր են եղել: Տարածված են նաև «Սրբխեչ» և «Ուլնոց» անվանումները»,-ասաց հոգևոր հովիվը:

Նա խորհուրդ տվեց նաև վերականգնել ուխտագնացությունները և բարեգործական հյուրասիրությունները, որ եղել են նախկինում: Ցանկալի է նաև պահք պահել տոնին նախորդող օրերին՝ գիտակցելով բարի գործեր կատարելու՝ տոնի գաղափարը:

Տոնին առավոտյան ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժամերգությանը կից օրհնվում է  ռեհանը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսում է ժամերգությունը, և օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը ևս մատուցվում է պատարագ:

610թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:

628թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում: Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր և ցնծության առիթ լինում ժողովրդի համար:

Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է ու պարծանքների պարծանքը, որի վրա իր անմեղ արյունը թափեց Քրիստոս՝ տալով մեզ հաղթության զենքը՝ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ, և խաչը դարձավ մեզ համար հույսի, սիրո և փրկության առհավատչյան:

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը