Երևան, 20.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե» Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Հասարակություն

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Նա հանդես է եկել ելույթով և, մասնավորապես նշել. «Բոլորը պետք է գիտակցենորԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր էԱյն կարող է լուծվել միայն մարդուհիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցովԿարգավորմանինչ տարբերակի էլ հանգենքմիևնույն էԱրցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածրկարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատությունքան այսօր ունիԱդրբեջանը պետք է ճանաչի և հարգիԱրցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքըիսկարցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային ևներքին մեխանիզմներովՄնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորն են: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:«Համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորություններըՀայզինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը իրականության զգացումը կորցրած հարևան երկրիիշխանությունների դեմԱդրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսումև այդ քարոզը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակերբ հայհասարակությունը ԱրցախումՀայաստանում և սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։

Հայոց ցեղասպանության դատապարտում

 

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա  այս մասին ասաց Ազգային ժողովում՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: «Մեզնից շատերը չեն դադարում աշխատել այսուղղությամբՄենք շարունակելու ենք մեր ջանքերըորպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներինորոնքարդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունըԴա անցյալի սարսափի մասին էսակայնես նաեւ կարծում եմոր մեր այցն առնչվում է մեր ապագային ու հայ-ամերիկյանգործընկերությանըտնտեսական կապերի ամրապնդմանըԴա ոչ միայն Հայաստանի եւ հայերիայլեւ Ամերիկայի շահերից է բխում»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը: 

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը:  Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք  հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր ԳարոՓայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: «Մեր պահանջն այն էոր մենք պետք է պատասխանատվություն վերցնենքԹուրքիայում ժողովրդավարության համարեւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմաններըԱյնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենքԷրդողանիկուսակցության մեջ էլ ունենքմյուս կուսակցություններում՝ եւսբայց նրանք հիմա անձայն ենորովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,-ասաց Գարո Փայլանը:

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել  է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթից հետո կազմակերպության կենտրոնակայանում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության Նախագահի ելույթը: 

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերինկնքվեցին Ցյուրիխյան արձանագրություններըԱյդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներումԹուրքիայիկառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համարորոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց», ընդգծել է ՀՀ Նախագահը և հավելել. «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համարԴրանց կենսագործման ուղղությամբշարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչՄենք 2018 թվականիգարուն ենք մտնելու առանց այդինչպեսցավոք սրտիփորձը ցույց տվեցսին արձանագրությունների»:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ։ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը։ Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկիրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։ Վերջինս Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության Նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին սեպտմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղաաբաղի հակամարտության քննարկման համար։ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Azerbaijan: childhood in hate» աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության մասին Համաձայնագիր: 

«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը: Փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում

Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-օգոստոսին 5,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

«Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանն արժանացել է վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Ֆելիքս Առուստամյանին պարգևը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Նա ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։ 

Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում  ստանալու նոր կարգը: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հրապարակել է շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով: 

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։  Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ուբացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մերպատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։ Մենք արձանագրում ենքոր ժողովրդագրականմիտումները  մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու ենՀայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանըարտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: «Իմ համոզմունքն է, որ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին: Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ Ալեք Բաղդասարյանը:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի անդամները համաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել:

Սփյուռք

Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա:

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը թալանված է: Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, մինչ օրս թուրք-քրդական բախումների պատճառով համարվում է արգելված գոտի, և այնտեղ գնալու համար անհրաժեշտ է առնվազն 10 տեղից թույլտվություն ստանալ: Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը` նշելով. «Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, արդեն մի տարի է՝ ոչ ես, ոչ էլ դիարբեքիրցիները չեն կարողնում մուտք գործել: Ո՞վ է թալանում մեր եկեղեցին»: 

Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Միջազգային խճանկար

Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի: Սեպտեմբերի 19-ին Մորելոս նահանգում 7.1 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է մասշտաբային ոչնչացման: Քանդվել է 44 շենք, 3.5 մլն բնակիչ մնացել է առանց հոսանքի: Վթար է գրանցվել գազատարների հատվածում, որից հետո արձանագրվել է գազի արտահոսք: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:

ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը:

Իրաքի Գերագույն դաշնային դատարանը որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք Է Իրաքի կայունությանը, այն կարող Է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ: Իրաքի Քրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ Է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել: Այդ մասին քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է սեպտեմբերի 18-ին Էրբիլում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ կայացած հանդիպմանը:

 

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 12 մարդու է ձերբակալել Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված հատուկ գործողության ընթացքում, Ժեներալիտետի (կառավարության) ղեկավարը խորհրդականների նիստի է հրավիրել: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ արձագանքելով այն խուզարկություններին ու ձերբակալություններին, որոնք կատարվել են ինքնավարության մի շարք գերատեսչություններում։ Եվրախորհրդարանի՝  «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն:

Գերմանական հեղինակավոր «Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթում լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված:Նշվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել  ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Մուհամեդ անունը ութերորդ հորիզոնականն է

2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում