Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Նա հանդես է եկել ելույթով և, մասնավորապես նշել. «Բոլորը պետք է գիտակցեն, որԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդուհիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորմանինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածրկարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգիԱրցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկարցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային ևներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորն են: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:«Համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայզինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը իրականության զգացումը կորցրած հարևան երկրիիշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսումև այդ քարոզը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայհասարակությունը Արցախում, Հայաստանում և սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։

Հայոց ցեղասպանության դատապարտում

 

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա  այս մասին ասաց Ազգային ժողովում՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: «Մեզնից շատերը չեն դադարում աշխատել այսուղղությամբ: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներին, որոնքարդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դա անցյալի սարսափի մասին է, սակայն, ես նաեւ կարծում եմ, որ մեր այցն առնչվում է մեր ապագային ու հայ-ամերիկյանգործընկերությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա ոչ միայն Հայաստանի եւ հայերի, այլեւ Ամերիկայի շահերից է բխում»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը: 

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը:  Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք  հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր ԳարոՓայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: «Մեր պահանջն այն է, որ մենք պետք է պատասխանատվություն վերցնենքԹուրքիայում ժողովրդավարության համար, եւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները: Այնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենք, Էրդողանիկուսակցության մեջ էլ ունենք, մյուս կուսակցություններում՝ եւս, բայց նրանք հիմա անձայն են, որովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,-ասաց Գարո Փայլանը:

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել  է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթից հետո կազմակերպության կենտրոնակայանում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության Նախագահի ելույթը: 

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերինկնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայիկառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց», ընդգծել է ՀՀ Նախագահը և հավելել. «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբշարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականիգարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ։ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը։ Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկիրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։ Վերջինս Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության Նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին սեպտմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղաաբաղի հակամարտության քննարկման համար։ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Azerbaijan: childhood in hate» աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության մասին Համաձայնագիր: 

«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը: Փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում

Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-օգոստոսին 5,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

«Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանն արժանացել է վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Ֆելիքս Առուստամյանին պարգևը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Նա ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։ 

Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում  ստանալու նոր կարգը: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հրապարակել է շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով: 

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։  Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ուբացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մերպատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։ Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրականմիտումները  մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու ենՀայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով: «Իմ համոզմունքն է, որ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին: Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ Ալեք Բաղդասարյանը:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի անդամները համաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել:

Սփյուռք

Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա:

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը թալանված է: Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, մինչ օրս թուրք-քրդական բախումների պատճառով համարվում է արգելված գոտի, և այնտեղ գնալու համար անհրաժեշտ է առնվազն 10 տեղից թույլտվություն ստանալ: Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը` նշելով. «Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, արդեն մի տարի է՝ ոչ ես, ոչ էլ դիարբեքիրցիները չեն կարողնում մուտք գործել: Ո՞վ է թալանում մեր եկեղեցին»: 

Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Միջազգային խճանկար

Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի: Սեպտեմբերի 19-ին Մորելոս նահանգում 7.1 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է մասշտաբային ոչնչացման: Քանդվել է 44 շենք, 3.5 մլն բնակիչ մնացել է առանց հոսանքի: Վթար է գրանցվել գազատարների հատվածում, որից հետո արձանագրվել է գազի արտահոսք: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:

ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը:

Իրաքի Գերագույն դաշնային դատարանը որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք Է Իրաքի կայունությանը, այն կարող Է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ: Իրաքի Քրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ Է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել: Այդ մասին քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է սեպտեմբերի 18-ին Էրբիլում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ կայացած հանդիպմանը:

 

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 12 մարդու է ձերբակալել Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված հատուկ գործողության ընթացքում, Ժեներալիտետի (կառավարության) ղեկավարը խորհրդականների նիստի է հրավիրել: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ արձագանքելով այն խուզարկություններին ու ձերբակալություններին, որոնք կատարվել են ինքնավարության մի շարք գերատեսչություններում։ Եվրախորհրդարանի՝  «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն:

Գերմանական հեղինակավոր «Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթում լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված:Նշվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել  ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Մուհամեդ անունը ութերորդ հորիզոնականն է

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities