Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Դամասկոսում լույս է տեսել Արշակ Փոլադյանի նոր գիրքը՝ նվիրված հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Հասարակություն

Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Դամասկոսում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի՝ «Հայ-սիրիական հարաբերություններ. պատմական գործընկերություն» խորագրով գիրքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,

դեսպան Փոլադյանի աշխատությունում լուսաբանվում են հայ-սիրիական հարաբերությունները վաղ շրջանից՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. I դար) ժամանակներից սկսած: Աշխատությունում ցույց է տրվում, որ մյուս գործոնների կողքին պատմական Սիրիայում հայերի տարածմանը մեծապես նպաստել է ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, ուր դեռևս  մ.թ. IV դարում սկսել էր կազմավորվել հայկական գաղութը, որը հետագայում նպաստեց տարածաշրջանում հայ համայնքների ձևավորմանը և Սիրիայի առևտրատնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում հայերի դերակատարության աճին:

Պատմական Սիրիայի մշակութային և հասարակական կյանքում հայերի մասնակցության համար խթան հանդիսացավ 640թ. Արաբական Խալիֆայության կազմի մեջ Հայաստանի ընդգրկումը, որը տևեց շուրջ 250 տարի, իսկ այնուհետև շարունակվեց և ավելի սերտացավ Օսմանյան տիրապետության ժամանակ, երբ Հայաստանը և պատմական Սիրիան ավելի քան չորս դար գտնվում էին կայսրության կազմում: Հեղինակն առանձնահատուկ ընդգծում է արաբալեզու հայերի մասնակցությունը արաբական զարթոնքին՝ «Նահդային»:

Սիրիայում հայերի տարածման վրա էապես ազդել են XIX դարի 90-ական թվականներից հայերի դեմ զանգվածային բռնությունները և ճնշումները Օսմանյան կայսրությունում: Սիրիայում հայկական գաղթօջախը, ինչպես գրում է հեղինակը, քանակապես առավել ընդարձակվել և ձևավորվել է որպես համայնք Հայոց Ցեղասպանությունից հետո: Դոկտոր Փոլադյանը բարձր է գնահատում ասպնջական սիրիացի ժողովրդի մարդասիրական հոգատար դրսևորումները հայ տարագիրների նկատմամբ XX դարի առաջին կեսին:

Անդրադառնալով ցեղասպանությունից հետո Սիրիայի հայ համայնքի անցած ճանապարհին՝ հեղինակը նշում է, որ ավելի քան հարյուր տարվա ընթացքում հայերը՝ որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ, սիրիացի ժողովրդի հետ հավասարապես մասնակցել են անկախության համար մղված պայքարին, ինչպես նաև նորանկախ Սիրիայի սոցիալ-տնտեսական կայացմանը և բանակաշինությանը: Այդ իսկ պատճառով հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են ՍԱՀ իշխանությունների կողմից: Պետական իշխանության՝ հայերի հանդեպ նման վերաբերմունքը բարեբեր հող է հանդիսացել 1991թ. Հայաստանի անկախությունից հետո հայ-սիրիական պաշտոնական հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Եթե նախկինում հայ-սիրիական հարաբերությունները մնում էին հիմնականում ժողովուրդների փոխադարձ շփումների մակարդակին, ապա 1992թ. մարտի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագրի ստորագրումից հետո սկսվեցին երկկողմ միջպետական ակտիվ շփումները Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև ամփոփում է հեղինակը:

Գեղեցիկ և շքեղ կազմով հրապարակված գրքին կցվել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիացի անվանի մտավորական, ՀՀ նախագահի երախտագիտության մեդալակիր, «Դար ալ-շարկ» հրատարակչության սեփականատեր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաբիլ Տոոմեն, որը բարձր է գնահատում Ա.Փոլադյանի աշխատության գիտական մակարդակն  ու արժանիքները:

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը, շուրջ քառորդ դար աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում և 2007թ.-ից զբաղեցնելով Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, կանգնած եղել թե հայ-սիրիական և թե արաբական աշխարհի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ակունքներում: Նա ականատես և մասնակից է դարձել վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների բոլոր կարևորագույն իրադարձություններին: Այսպիսով, աշխատությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև՝ փաստագրական արժեք:

Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր