Yerevan, 20.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դամասկոսում լույս է տեսել Արշակ Փոլադյանի նոր գիրքը՝ նվիրված հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Society

Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Դամասկոսում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի՝ «Հայ-սիրիական հարաբերություններ. պատմական գործընկերություն» խորագրով գիրքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,

դեսպան Փոլադյանի աշխատությունում լուսաբանվում են հայ-սիրիական հարաբերությունները վաղ շրջանից՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. I դար) ժամանակներից սկսած: Աշխատությունում ցույց է տրվում, որ մյուս գործոնների կողքին պատմական Սիրիայում հայերի տարածմանը մեծապես նպաստել է ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, ուր դեռևս  մ.թ. IV դարում սկսել էր կազմավորվել հայկական գաղութը, որը հետագայում նպաստեց տարածաշրջանում հայ համայնքների ձևավորմանը և Սիրիայի առևտրատնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում հայերի դերակատարության աճին:

Պատմական Սիրիայի մշակութային և հասարակական կյանքում հայերի մասնակցության համար խթան հանդիսացավ 640թ. Արաբական Խալիֆայության կազմի մեջ Հայաստանի ընդգրկումը, որը տևեց շուրջ 250 տարի, իսկ այնուհետև շարունակվեց և ավելի սերտացավ Օսմանյան տիրապետության ժամանակ, երբ Հայաստանը և պատմական Սիրիան ավելի քան չորս դար գտնվում էին կայսրության կազմում: Հեղինակն առանձնահատուկ ընդգծում է արաբալեզու հայերի մասնակցությունը արաբական զարթոնքին՝ «Նահդային»:

Սիրիայում հայերի տարածման վրա էապես ազդել են XIX դարի 90-ական թվականներից հայերի դեմ զանգվածային բռնությունները և ճնշումները Օսմանյան կայսրությունում: Սիրիայում հայկական գաղթօջախը, ինչպես գրում է հեղինակը, քանակապես առավել ընդարձակվել և ձևավորվել է որպես համայնք Հայոց Ցեղասպանությունից հետո: Դոկտոր Փոլադյանը բարձր է գնահատում ասպնջական սիրիացի ժողովրդի մարդասիրական հոգատար դրսևորումները հայ տարագիրների նկատմամբ XX դարի առաջին կեսին:

Անդրադառնալով ցեղասպանությունից հետո Սիրիայի հայ համայնքի անցած ճանապարհին՝ հեղինակը նշում է, որ ավելի քան հարյուր տարվա ընթացքում հայերը՝ որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ, սիրիացի ժողովրդի հետ հավասարապես մասնակցել են անկախության համար մղված պայքարին, ինչպես նաև նորանկախ Սիրիայի սոցիալ-տնտեսական կայացմանը և բանակաշինությանը: Այդ իսկ պատճառով հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են ՍԱՀ իշխանությունների կողմից: Պետական իշխանության՝ հայերի հանդեպ նման վերաբերմունքը բարեբեր հող է հանդիսացել 1991թ. Հայաստանի անկախությունից հետո հայ-սիրիական պաշտոնական հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Եթե նախկինում հայ-սիրիական հարաբերությունները մնում էին հիմնականում ժողովուրդների փոխադարձ շփումների մակարդակին, ապա 1992թ. մարտի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագրի ստորագրումից հետո սկսվեցին երկկողմ միջպետական ակտիվ շփումները Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև ամփոփում է հեղինակը:

Գեղեցիկ և շքեղ կազմով հրապարակված գրքին կցվել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիացի անվանի մտավորական, ՀՀ նախագահի երախտագիտության մեդալակիր, «Դար ալ-շարկ» հրատարակչության սեփականատեր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաբիլ Տոոմեն, որը բարձր է գնահատում Ա.Փոլադյանի աշխատության գիտական մակարդակն  ու արժանիքները:

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը, շուրջ քառորդ դար աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում և 2007թ.-ից զբաղեցնելով Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, կանգնած եղել թե հայ-սիրիական և թե արաբական աշխարհի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ակունքներում: Նա ականատես և մասնակից է դարձել վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների բոլոր կարևորագույն իրադարձություններին: Այսպիսով, աշխատությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև՝ փաստագրական արժեք:

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD