Ամուսնությունն ու առողջությունը սերտորեն փոխկապակցված են
Մասնագետների փոխանցմամբ սիրային հարաբերությունները կարող են մեծապես ազդել մարդու առողջության վրա:
Վերջին շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սիրային հարաբերությունները անմիջականորեն կապված են մարդու ոսկորների առողջության հետ:
Հետազոտության արդյունքները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր երբեք չեն ամուսնացել, այրիացել են կամ ամուսնալուծվել են, ունեցել են ողնաշարի գոտկատեղային հատվածի ոսկորների հանքանյութի խտության համեմատաբար ավելի ցածր ցուցիչներ, քան ամուսնացած տղամարդիկ: Ցավոք, այս հետազոտությունն իրականացվել է ցույց տալու ամուսնության և տղամարդկանց ոսկորների առողջության միջև գոյություն ունեցող սերտ կապը, և ոչ թե՝ դրա պատճառները:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.