Հրաշալի միջոց` կնճիռների դեմ պայքարելու համար
LifestyleՀալվեն բնության կողմից տրված հրաշք է համարվում, քանի որ մի շարք բուժական հատկություններով է օժտված:
Այս բույսը մեծ դեր է խաղում արևայրուքի և կնճիռների դեմ պայքարում: Բացի այդ այն բարելավում է մազերի աճը, խոնավեցնում է մաշկը, նպաստում է մարսողությանը և հանգստացնում բորբոքված մաշկը:
Գիտնականները մի շարք հետազոտություն են կատարել, որին 45 տարեկան առողջ կանայք են մասնակցել և պարզել է, որ կանոնավոր օգտագործման դեպքում ալոեի գելը դրական է նպաստում կնճիռների դեմ պայքարում:
Պարզապես անհրաժեշտ է վերցնել հալվեի առողջ տերևները: Մեկ հասուն տերևը բավականաչափ գել է պարունակում, որը պետք է կտրել ու քամել: Քամված գելը կարելի է խառնել վիտամին C-ի հետ և պահել այն ապակյա բանկայում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.