Կինը հրկիզել է իրեն նախագահական շենքի մոտ
ՄիջազգայինԴեպքը տեղի է ունեցել նախագահական շենքի մոտ: Այժմ կինը խոր այրվածքներից հետո բուժում է ստանում:
Դեռևս պարզ չԷ` որն է եղել 38-ամյա կնոջ այդ քայլին գնալու պատճառը:
Անցած տարի ենթադրյալ կոռուպցիայի, աղքատության և այլ պատճառներով Բուլղարիայում ինքնահրկիզման 6 դեպք է գրանցվել:
Անցած ամիս Բուլղարիայի GERB կուսակցությունը հաղթել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովը փոքր կուսակցությունների հետ փորձում էր նոր իշխող կոալիցիա ձևավորել:
Իսկ անցած տարի բանկային ճգնաժամը, աղքատությունը, կաշառակերությունը ցնցեց ամբողջ Բուլղարիան, որը ԵՄ-ի ամենաաղքատ երկիրն է: