Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կինը հրկիզել է իրեն,- գրում էOrer.am-ը` հղում անելով BBC կայքին: Դեպքը տեղի է ունեցել նախագահական շենքի մոտ: Այժմ կինը խոր այրվածքներից հետո բուժում է ստանում: Դեռևս պարզ չԷ` որն է եղել 38-ամյա կնոջ այդ քայլին գնալու պատճառը: Անցած տարի ենթադրյալ կոռուպցիայի, աղքատության և այլ պատճառներով Բուլղարիայում ինքնահրկիզման 6 դեպք է գրանցվել: Անցած ամիս Բուլղարիայի GERB կուսակցությունը հաղթել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովը փոքր կուսակցությունների հետ փորձում էր նոր իշխող կոալիցիա ձևավորել: Իսկ անցած տարի բանկային ճգնաժամը, աղքատությունը, կաշառակերությունը ցնցեց ամբողջ Բուլղարիան, որը ԵՄ-ի ամենաաղքատ երկիրն է: