Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,13 դոլարի։
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,36 դոլարի։