Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,13 դոլարի։
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,36 դոլարի։