Պուտինն ու Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես նշում է ria.ru-ն, ղեկավարները շփվել են գագաթնաժողովի 2-րդ օրը՝ մասնակիցների համատեղ լուսանկարման արարողության ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինն ու Թրամփը միասին են մոտեցել լուսանկարման վայրին. նրանց հետ է եղել նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:
Հայտնի է, որ լուսանկարվելու ժամանակ ռուս և ամերիկացի ղեկավարները կրկին կողք կողքի են եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին Վիետնամում կայանալու է Պուտին-Թրամփ հանդիպումը, որը, սակայն, տեղի չունեցավ:
Նախագահների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր ընթացիկ տարվա հուլիսի 7-ին՝ Համբուրգում: