Պուտինն ու Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում
International newsՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես նշում է ria.ru-ն, ղեկավարները շփվել են գագաթնաժողովի 2-րդ օրը՝ մասնակիցների համատեղ լուսանկարման արարողության ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինն ու Թրամփը միասին են մոտեցել լուսանկարման վայրին. նրանց հետ է եղել նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:
Հայտնի է, որ լուսանկարվելու ժամանակ ռուս և ամերիկացի ղեկավարները կրկին կողք կողքի են եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին Վիետնամում կայանալու է Պուտին-Թրամփ հանդիպումը, որը, սակայն, տեղի չունեցավ:
Նախագահների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր ընթացիկ տարվա հուլիսի 7-ին՝ Համբուրգում: