Տղամարդկանց որ հատկանիշներն են խելքահան անում կանանց
TVՀասկանալ կանանց մտածելակերպը գրեթե անհնար է: Ինչպիսին է նրանց համար իդեալական տղամարդու կերպարը: Orer.am-ը ներկայացնում է տղամարդկանց այն հատակնիշներն, որոնք կարող են խելքահան անել ցանկացած կնոջ.
1. Վեհանձն և համարձակ տղամարդիկ կանանց համար շատ գրավիչ են:
2. Կանաց դուր է գալիս, երբ տղամարդը հումորի զգացում է ունենում: Սակայն այս հարցում շատ կարևոր է չափի պահպանումը:
3. Հոգատար և ուշադիր տղամարդը չի կարող դուր չգալ կնոջը: Այդպիսի տղամարդն ապագայում նաև հիանալի հայր կլինի:
4. Արագ և ճիշտ կողմնորոշվող, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնող տղամարդիկ պարզապես հիացնում են կանանց:
5. Կարևոր հատկանիշ է առատաձեռնությունը, խոսքը վերաբերում է ոչ միայն նյութական արժեքներին, այլ նաև զգացմունքներին:
6. Կանանց համար շատ կարևոր է տղամարդու հավատարմությունը, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են ուժեղ և հաստատուն բնավորությամբ տղամարդկանց, որոնք երբեք չեն հրաժարվում իրենց պարտականություններից: