26-ամյա լողորդ Սթեֆ Ռայսը կույր աղիքի բորբոքման պատճառով հայտնվել է հիվանդանոցում
LifestyleՕլիմպիադայի չեմպիոն և հեռուստաաստղ Սթեֆ Ռայսը տեղափոխվել է հիվանդանոց` ԱՄՆ արձակուրդի մեկնած ժամանակ:
26-ամյա լողորդը, ով 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում երեք ոսկե մեդալ է շահել, անցած շաբաթ ստամոքսի ցավով դիմել է Ամերիկայի հիվանդանոցներից մեկին, իսկ ավելի ուշ ենթարկվել շտապ վիրահատության:
Սթեֆը իր Instagram-ում գրել է. Իմ ամերիկյան ուղևորության համար ոչ իդեալական ավարտ էր, բայց վերջապես տանն եմ: Ես հիվանդանոց տեղափոխվեցի ստամոքսի ցավով, սակայն պարզվեց, որ կույր աղիքի բորբոքում է, և անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Դա իմ մոտ վախ առաջացրեց, բայց ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել: Հիմա ես տանն եմ `ծնողներիս մոտՙՙ: