Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում


Իսրայելում քրեական հետաքննություն են սկսել հայկական դիրքերի վրա անօդաչուներով հարձակման մեջ կասկածվող ընկերության դեմ

Միջազգային

Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ հայտնի գնորդի հետ կատարված գործարքի շրջանակում»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը, որը հայտնի է եբրայերենով Yahbal անունով: Գործընթաց սկսելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին, երբ իսրայելական դատարանը թույլատրել էր հետաքննության անցկացումը՝ սահմանափակելով տեղեկատվության տրամադրումն այս ուղղությամբ: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ չի հստակեցնելու, թե ով է «հայտնի գնորդը»:

Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք պատրաստվում են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը և «անել առավելագույնը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս արագ արդյունք տա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման վերահսկման գործակալությունն օգոստոսին Aeronautics Defense Systems ընկերության համար կասեցրել էր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն «հայտնի գնորդին» արտահանելու արտոնագիրը:

Aeronautics-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր էր «հայտնի գնորդի» հետ առաջիկա երկու տարում կնքել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր: Այդ ժամանակ ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱԹՍ վաճառելու ՊՆ կասեցումը վերաբերում է միայն «հայտնի գնորդին», իսկ մյուս օտարերկրյա գնորդների վրա այն չի տարածվում:

The Times of Israel-ը գրում է, որ թեպետ իսրայելական կողմը չի հայտնում գնորդի անունը, սակայն հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դա Ադրբեջանն է: Արտոնագրի կասեցումը եղավ այն դեպքից երկու շաբաթ անց, երբ նախարարություն բողոք էր ստացվել, որ Ադրբեջանի պահանջով ընկերությունն իր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն Լեռնային Ղարաբաղում կիրառել է հայկական ուժերի դեմ:

Հուլիսի 7-ի հարձակման ժամանակ վիրավորվել էր երկու հայ զինվոր:

ՊՆ ներկայացված բողոքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին Maariv պարբերականում: Համաձայն զեկույցի՝ ընկերությունը խումբ էր ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ն, որը կարող է բեռնվել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկով և ուղարկվել թշնամու թիրախին «ինքնասպանի» առաքելությամբ:

Համաձայն ներկայացված բողոքի՝ Orbiter 1K-ն Ադրբեջանի զինված ուժերին ցուցադրելու ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական ռազմական դիրքի վրա փորձարկում իրականացնել: Իսրայելի օրենքներով՝ նման փորձարկումը հակաօրինական է, իրական թիրախների վրա դրա փորձարկման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: «Այս պարագայում քիչ հավանական է, որ Aeronautics Defense Systems-ը ստանար նման թույլտվություն, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում»,- գրում է իսրայելական The Times of Israel պարբերականը:

Maariv-ն այն ժամանակ հաղորդել էր, որ ԱԹՍ-ն շահագործող երկու իսրայելցիները հրաժարվել էին նման հարձակում իրականացնել՝ թեպետ սպառնալիքներ էին ստացել իրենց ղեկավարներից: Ավելի ուշ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի պատվիրակության երկու բարձրաստիճան պաշտոնյա փորձել էին կատարել Ադրբեջանի պահանջը, սակայն անհրաժեշտ փորձառության բացակայության պայմաններում չէին կարողացել ճիշտ խոցել թիրախները:

Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրենք քննում են դեպքը, սակայն այս հարցով ավելի բան չեն կարող ասել:

The Times of Israel-ը հիշեցրել է, որ 2016 թվականին Ադրբեջանը օգտագործել էր մեկ այլ արտադրության իսրայելական «ինքնասպան» ԱԹՍ՝ կիրառելով այն ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով սպանվել էր յոթ հայ:

 

Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ Սավգուլյան