«Արմենիա» հեռուստաընկերությունը հայկական եթերի ամենայուրահատուկ հեռուստաալիքներից է: Այն կարողացել է բալանսավորել եթերը այնպես, որ մյուս հաղորդումների համեմատ որակի ակնհայտ խնդիր ունեցող հեռուստասերիալները չկարողանան գցել ընկերության վարկանիշը: Լրատվական բլոկում հայկական եթերում ամենաբարձր վարկանիշով աչքի է ընկնում, թերևս, «Սուր անկյունը»: Այս բլոկում աչքի է ընկնում նաև«Արմքոմեդին»՝ իսկապես հաջողված նախագիծ, որը կարողանում է ապահովել սուր, կոռեկտ և դիպուկ հումորային հրապարակախոսություն:
Ավելին, վերջին շրջանում եթեր վերադարձած «Տնփեսան» և հումորային դաշտի նորելուկ «Ֆուլ հաուս» սերիալը իրենց դիպուկ և «պլինտուսից բարձր» հումորային շարժերով զգալիորեն ընդգծում են հեռուստաընկերության բարձր մակարդակը:
Մի քիչ այլ է իրավիճակը «Արմենիայի» սերիալների շուկայում: Եթե «Հարազատ թշնամի» սերիալը, անկախ որակի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններից, կարողանում է բարձր վարկանիշ և դիտողականություն ապահովել, ապա վերջերս եթեր մտած «Ամնեզիա» հեռուստանովելը ունի շատ ցածր վարկանիշ և դժգոհությունների առիթ է դարձել անգամ «սերիալամոլ» հանդիսատեսի շրջանում: Տեղեկություններ կան, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը լրջորեն մտածում է սերիալը եթերից հանելու մասին...
Որակի և վարկանիշի վերահսկելի դարձնելու առումով հեռուստաընկերության ղեկավարության այդ քայլը, թերևս, անվրեպ կլինի...
Արտակ Առաքելյան