Նիկո Սելիմաժը`Նյու-Յորքում գտնվող Nino’s Bellissima Pizza պիցերիայի տերը, պատրաստում է աշխարհի ամենաթանկ պիցցան, որնարժի 1000 ԱՄՆ դոլար:
Այս պիցցայի բաղադրության հեղինակը հենց ինքն է՝ Նինոն:Պիցցայի մեջ մտնում են 4 տեսակի ձկնկիթ, ինչպես նաև օմարի պոչ և վասաբի: Ամեն կտորը տարբեր տեսակի ձկնկիթ է պարունակում և վաճառվում է 250 դոլարով:
Սելիմաժը խոստովանում է, որ պիցցան բոլորին չէ, որ հասանելի է: Նրա խոսքերով` եղել է ժամանակ, երբ շաբաթվա մեջ վաճառվել է ընդամենը 2-10 պիցցա: Անտեսելով այս դժվարությունները` պիցցերիա Նինոն շարունակում է աշխատել և այցելուներին առաջարկել աշխարհի ամենաթանկ պիցցան: