Արվեստագետը մոմի օգնությամբ ստեղծում է տպավորիչ էսքիզներ (լուսանկարներ)
LifestyleԱշխարհում քիչ են այնպիսի մարդիկ, ովքեր կրակի միջոցով կարող են արվեստ ստեղծել:Սթիվեն Սպազուկը նրանցից մեկն է: Ֆրանսիա-կանադացի արվեստագետը ֆյումեջ անունով տեխնիկա ունի, որի միջոցով գլուխգործոցներ է ստեղծում: Օգտագործելով մոմի կամ ջահի կրակը` այն պահում է կտավի վրա` մինչև ամբողջ մակերեսը կսևանա: Հետո փետուրների և վրձինի օգնությամբ մշակում է այն` ձևավորելով եզրերը: Սթիվենի տպավորիչ սշխատանքները պարունակում են բարդ դիմանկարներ, տարբեր տեսակի թռչուններ և պարային կերպարներ:
Սպազուկը իր ստեղծած արվեստը կատարելագործելու համար 14 տարի է ծախսել: Նրա իր կայքում ասել է, որ ինքնաբերականությունն ու հնարավորությունը աշխատանքի սիրտն ու հոգին են իր ստեղծագործական գործընթացում և նա չի ղեկավարում այն:
