Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Փաստաբանների պալատը հադես է եկել ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով

Հայաստանի փաստաբանների պալատը հանդես է եկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ եթե օրինագիծն ընդունվի, պետական մարմիններին լիազորություն է տրվելու ներխուժել ընտանիք: «Եթե մենք պետական կառույցներին տալիս ենք ընտանեկան հարաբերություններին միջամտելու հնարավորություն, ապա ռիսկ է հասունանում մարդկանց իրավունքները խախտելու տեսանկյունից»,-ասաց նա:

Ներկայացնելով առաջարկությունների փաթեթը՝ Զոհրաբյանն ասաց, որ երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքն առաջարկվում է փոխարինել երեխայի շահի սկզբունքով: «Մենք պետք է չմոռանանք, որ ունենք շատ հարեւաններ, եւ պատկերացրեք, որ սահմանամերձ բնակավայրում ապրող ընտանիքի երեխային առաջնահերթ շահերով ընտանիքից վերցնեն, որովհետեւ օրինակ, այդ բնակավայրը կարող է գնդակոծության ենթարկվել հակառակորդի կողմից»,-ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով` փոփոխություններ են ներկայացվել նաեւ բռնությունների նոր տեսակների սահմանումներում,մասնավորապես հոգեբանական բռնության ձեւակերպման մեջ օգտագործված հիմնավոր վախ տերմինն առաջարկվում է փոխարինել համոզմունք կամ կասկած տերմինով: «Վախն ինքնին իռացիոնալ տարր պարունակող հոգեվիճակ է, եւ այն դնել արարքի որակման հիմքում, նշանակում է կամայականության աստիճանի հասնող լիազորություն տալ իրավակիրառողին, ինչը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել»,-հավելեց նա:

Տնտեսական բռնության  հետ կապված փոփոխություններին անդրադառնալով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ իշխել տերմինը առաջարկվում է փոխարինել  գոյության ստրկացուցիչ պայմաններ ստեղծել տերմինով: «Բռնությունների  տեսակները ընտանեկան միջանձնային հարաբերություններում սխալ մեկնաբանելը եւ ծնողների դաստիարակչական գործառույթների հետ անհարկի նույնացնելը բացառելու համար եւս փոփոխություններ ենք առաջարկել»,-նշեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատն առաջարկում է նաեւ սահմանել ամուսիններ հասկացությունը, նախագծի 6-րդ հոդվածով սահմանված «նախազգուշացում» պաշտպանության միջոցը հանել,անհետաձգելի միջամտության որոշումը կայացնելու լիազորությունն էլ ոստիկանությունից փոխանցել սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: «Որպես անհետաձգելի միջամտության տեսակ` բռնություն գործադրած անձին վտարելու հնարավորությունը պետք է սահմանափակել,եթե ենթադրյալ բռնություն գործադրողը բնակարանի սեփականատերն է»,-նշեց  Զոհրաբյանը:

Անդրադառնալով ապաստարանների խնդրին՝ փաստաբանների պալատն առաջարկում է նախագծով նախատեսված ապաստարանների հիմնադրումը չթույլատրել մասնավոր կազմակերպություններին:

  Օրինագիծը լրամշակված ներկայացված է Ազգային ժողով եւ որպես անհետաձգելի հարց քննարկվելու է սեղմ ժամկետում:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»