Պեսկով․ Հյուսիսային Կորեայի ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ առայժմ դեռ լավատեսության առիթ չկա
ՄիջազգայինԿրեմլում առայժմ էական լավատեսության առիթ չեն տեսնում Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման՝ ՌԴ առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրականացման առումով հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»
«Այսպես ասենք, առայժմ էական լավատեսության առիթ չկա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հյուսիսային Կորեայի հետ քննարկվում է Չինաստանի եւ Ռուսաստանի առաջարկած «ճանապարհային քարտեզը»։
Ռուսաստանն ու Չինաստանը հյուսիսկորեական խնդրի լուծման համար առաջարկել են «կրկնակի սառեցման» ծրագիրը։ Այն նախատեսում է մի կողմից Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային փորձարկումների, իսկ մյուս կողմից ԱՄՆ եւ Հարավային Կորեայի կողմից տարածաշրջանում ռազմական վարժանքների անցկացման դադարեցում։