Պեսկով․ Հյուսիսային Կորեայի ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ առայժմ դեռ լավատեսության առիթ չկա
International newsԿրեմլում առայժմ էական լավատեսության առիթ չեն տեսնում Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման՝ ՌԴ առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրականացման առումով հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»
«Այսպես ասենք, առայժմ էական լավատեսության առիթ չկա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հյուսիսային Կորեայի հետ քննարկվում է Չինաստանի եւ Ռուսաստանի առաջարկած «ճանապարհային քարտեզը»։
Ռուսաստանն ու Չինաստանը հյուսիսկորեական խնդրի լուծման համար առաջարկել են «կրկնակի սառեցման» ծրագիրը։ Այն նախատեսում է մի կողմից Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային փորձարկումների, իսկ մյուս կողմից ԱՄՆ եւ Հարավային Կորեայի կողմից տարածաշրջանում ռազմական վարժանքների անցկացման դադարեցում։