Թոմ Ֆորդը շնորհակալություն է հայտնել Ռիհաննային,- գրում է Orer.am կայքը: «CFDA Awards» մրցանակաբաշխության ժամանակՌիհաննային և դիզայներ Թոմ Ֆորդին շնորհեցին մրցանականեր. Ռիհաննային` նորաձևության պատկեր լինելու, իսկ Ֆորդին`մեծ ձեռքբերումների համար: Ֆորդը նամակ է գրել, որտեղ գովերգում է Ռիհաննային: Նա այդ օրվա համար մի քանի զգեստ էր նախապատրաստել, սակայն Ռիհաննան ոչ մեկը չի կրել:-Ես պետք է ասեմ, որ Ռիհաննան իմ տեսած ամենագեղեցիկ կինն էր: Այդ երեկոյի համար ես մի քանի բան էի նախատեսել նրա համար, որը սակայն նա չկրեց: Բայց երբ տեսա նրան, դա այլևս կարևոր չէր: Ես նրա ականջին շշնջացի, որ նա ճիշտ ընտրություն է կատարել, որ այդ երեկո չի կրել իմ զգեստներից որևէ մեկը, քանի որ նա ավելի գեղեցիկ էր, քան ես երբևիցե տեսել էի: Նա ուղակի փայլում էր,- պատմել է Ֆորդը: