Տղաների ձմեռային 3 սանրվածք , որոնք դուր են գալիս աղջիկներին (լուսանկարներ)
Lifestyle
Ջասթին Թիմբերլեյքի ոճով այս կտրվածքն աղջիկներն իսկապես սիրում են։ Այս սանրվածքը ստանալու համար անհրաժեշտ է կողքի հատվածներից մազերը բավականին կարճ կտրել կամ սափրել, իսկ վերևի ճակատային հատվածում մազերը փոքր-ինչ երկար թողնել ու այն կոկիկ սանրել ու հարթեցնել մի կողմի վրա։
Այս սանրվածքը փոքր ինչ նման է նախորդ սանրվածքի ոճին, սակայն այս դեպքում ներքևի հատվածը պետք է կարճ լինի, բայց ոչ սափրած, իսկ վերևի ավելի երկար հատվածը կարելի է մատներով հետ կամ մի կողմի վրա տանել՝ ավելի թեթև ու ազատ ոճով։
Շատերը կարծում են, թե երկար մազերը ջենթլմենների համար չէ, սակայն հարցրեք ժամանակակից գայթակղիչ աղջիկներին...։ Այսպիսի սանրվածքին հեշտությամբ, առանց որևէ հավելյալ ջանքերի կարելի է ոճային տեսք հաղորդել։ Այս սանրվածքի համար կատարյալ են փափուկ ու ալիքաձև մազերը։ Մորուքը կարող է միայն ավելի ոճային տեսք հաղորդել՝ լրացնելով կերպարը։