Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 15-ին. Tert.am
LifestyleԴերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստյան արարողությունը նախատեսված է նաև Երևանում. նրա աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 15-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հասմիկ Ղարիբյանի մտերիմներից մեկը:
Նոյեմբերի 12-ին Հայաստան կժամանեն նրա հարազատները՝ ամուսինը` Ներսես Աբրահամյանը ու քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Դերասանուհուն կհուղարկավորեն նրա հոր՝ Իշխան Ղարիբյանի կողքին՝ Շահումյանում: Հիշեցնենք` դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա նաև ԱՄՆ-ում նոյեմբերի` 11-ին: Ի դեպ, Հայաստանում հուղարկավորվելը եղել է դերասանուհու ցանկությունը: