9-ամյա տղան՝ Microsoft-ի աշխարհի ամենաերիտասարդ մասնագետ
LifestyleՄինչ նրա ընկերները զբաղված էին խաղեր խաղալով դրսում, այս փոքրիկ տղան զբաղված էր համակարգչային ծածկագրեր գրելով:
Պրանավ Կալյանը, ով ծագումով հնդիկ է և ապրում է Կալիֆորնիայում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ Microsoft տեխնոլոգիայի մասնագետ: Նա ընդամենը չորրորդ դասարանում է սովորում:
- Դեռ մանկուց Պրանավին ավելի շատ հետաքրքրում էր համակարգիչը, քան խաղալիքները: Վեց տարեկանից նա համակարգչային փոքր ծրագրեր է սկսել գրել,- ասել է երեխայի հայրը:
Կալյանը ծնվել է Հնդկաստանում և հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել Կալիֆորնիա: Երբ մեծացել է, ցանկացել է գիտնական դառնալ: Սերը մաթեմատիկայի նկատմամբ և բարդ խնդիրներ լուծել կարողանալը օգնել են Կալյանին հասնել այն բանին, ինչին որ այսօր է: