Մեքսիկայում թմրակարտելների միջեւ պայքարի պատճառով մեկ օրում տասը մարդ են սպանել
ՄիջազգայինՄեքսիկայի Վերակրուս նահանգում, որտեղ մի քանի թմրակարտելներ պայքարում են թմրանյութերի մատակարարումները վերահսկելու համար, մեկ օրում հանցագործները տասը մարդու են սպանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ոստիկանության հաղորդագրությամբ, մի դեպքում ավազակները գրոհել են Կոատսակոալկոս քաղաքում գտնվող ավտոլվացատեղի վրա ու սպանել այնտեղ գտնվող մարդկանց։ Տեղում սպանվել է հինգ մարդ, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է հոսպիտալում։
Եւս չորս մարդ տարբեր հանգամանքներում սպանվել է Խալապա, Կորդոբա, Ատոյակ ու Ռիո Բլանկո քաղաքներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեքսիկայի մայրաքաղաքում երկու օրվա ընթացքում առնվազն յոթ մարդու սպանության մասին։ Ընդ որում զոհվածներից մեկի մարմնի վրա ոստիկանությունը հայտնաբերել է այցեքարտ՝ Union de Tepito հանցախմբի անունով, որը գործում է Մեխիկոյի այդ անհանգիստ թաղամասում, ինչը կարող է վկայել հանցագործությունների մի մասին այդ հանցախմբի առնչության մասին։