Բրազիլիայի նախագահը հերթական վիրահատությանն է ենթարկվել
ՄիջազգայինԲրազիլիայի նախագահ Միշել Տեմերը Սան Պաուլուի հիվանդանոցում չորեքշաբթի ուրոլոգիական վիրահատության է ենթարկվել, հայտնում է Globo-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմին:
«Տեմերը Սիրիա-լիբանանյան հիվանդանոց է ընդունվել չորեքշաբթի ցերեկը միզածորանի խնդիրներով: Նրան ոչ մեծ վիրահատություն է կատարվել, որը հաջող է անցել: Նա կվերականգնվի մինչեւ 48 ժամ»,- նշել են աշխատակազմից:
Այս կապակցությամբ չեղարկվել էին Տեմերի չորեքշաբթի օրվա աշխատանքային օրակարգում նախատեսված միջոցառումները: