Կանադայում վթարի է ենթարկվել ուղեւորատար օդանավ
ՄիջազգայինԿանադայում Ֆոնդ դյու Լակ բակավայրից ոչ հեռու վթարի է ենթարկվել West Wind Aviation ավիաընկերության ATR-42 օդանավը, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պատահարը տեղի է ունեցել օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց: Օդանավում եղել է 22 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի մասին չի հաղորդվում:
Աղետի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:
Կանադայի տրանսպորտի նախարարությունը պատահարի հետաքննություն է սկսել:
ATR-42-ը երկշարժիչանի օդանավ է, որը առավելագույնը 42 մարդ է տեղավորում:
2016-ի դեկտեմբերին Պակիստանում կործանվել էր Pakistan International Airlines ավիաընկերության ATR-42 օդանավը: Զոհվել էին օդանավում եղած բոլոր 47 ուղեւորները եւ անձնակազմի անդամները: Նշվում էր, որ աղետից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի հետ կապված խնդրի մասին: