Իտալիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը
ՄիջազգայինԻտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հինգշաբթի ցրել է երկրի ազգային ժողովը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախագահական գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախքան այդ որոշումը կայացնելը, Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընդունել է երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին:
Իտալական խորհրդարանը տարրալուծելուց հետո՝ պայմանավորված օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի ավարտով, նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, որոնք նախարարների խորհրդի որոշմամբ նշանակվել են հաջորդ տարվա մարտի 4-ին: