ԱՄՆ-ն և Թուրքիան ամբողջությամբ վերականգնել են մուտքի արտոնագրի տրամադրումը
ՄիջազգայինԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ հինգշաբթի ամերիկյան իշխանություններն ամբողջությամբ վերականգնում են մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային:
«Պետքարտուղարությունը վստահ է. անվտանգության հետ կապված իրավիճակն զգալիորեն բարելավվել է, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի վիզային սպասարկումը դեպի Թուրքիա», - INTERFAX.RU-ն մեջբերում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մի հատվածը:
Նման հայտարարություն հրապարակել է նաև ԱՄՆ դեսպանությունն Անկարայում:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունն, այդ քայլին ի պատասխան, վերացրել է վիզայի տրամադրման սահմանափակումը ԱՄՆ քաղաքացիների համար:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալն սկսվել է հոկտեմբերին Թուրքիայում ամերիկյան հյուպատոսության ներկայացուցչի ձերբակալությունից հետո, որին կասկածում էին ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ: