Թուրքիայում արտակարգ դության ռեժիմը երկարաձգվելու է ևս մեկ փուլով
ՄիջազգայինԹուրքիայի նախարարների խորհրդի հունվարի 8-ի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ փուլով:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նախարարների խորհրդի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին հայտնել է, որ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դյության ռեժիմը երկարաձգել, և որ այդ որոշումը մեջլիսում քվեարկության դրվելուց հետո կմտնի ուժի մեջ:
«Նախարարների խորհուրդն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշում է կայացրել և այդ որոշումը խորհրդարանում քվեարկության դրվելուց հետո կմտնի ուժի մեջ»,- նշել է Բոզդաղը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին և երեք ամիսը մեկ երկարաձգվում էր: