Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել
ՄիջազգայինԱդրբեջանում ձերբակալվել է Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող, ՌԴ քաղաքացի Դմիտրի Չուլկովը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն` Դմիտրի Չուլկովը հունվարի 5-ին մտել է Ադրբեջանի Գոյգոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկի արգելված տարածք և անտեսելով զինվորականների պահանջը սկսել է նկարահանել զորամասի տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության ներկայացուցիչները և ձերբակալել նրան:
Դատարանի վճռով Ռուսաստանի քաղաքացին դատապարտվել էր 10 օրվա ազատազրկման: