Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ
ՄիջազգայինԳերմանիայի Գյուտերսլո քաղաքում բնակվող ադրբեջանցի ընտանիքի հայրը կրակել է ոստիկանների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ընտանիքի հայրը իմանալով, որ ոստիկանները եկել են իր ընտանիքի արտաքսման որոշումը կատարելու համար, ոստիկաններից խլել է հրազենը և կրակել նրանց ուղղությամբ:
Ադրբեջանցի տղամարդը հետո պատանդ է վերցրել գերմանական միգրացիոն ծառայության աշխատակիցներին:
Դեպքի վայր ժամանած հատուկ ջոկատայինները վնասազերծել են ադրբեջանցուն և ձերբակալել:
Հայտնի է, որ այս ադրբեջանցի ընտանիքը մի քանի անգամ անօրինական կերպով անցել է Գերմանիա: