Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տվյալներ է տրամադրել Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտնել է, որ գործողությունների հետևանքով թուրքական զինուժը կորուստներ չի ունեցել:
Յըլդըրըմը տեղեկացրել է նաև, որ ոչնչացվել են ավելի քան 170 թիրախ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեղխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:
Թուրքական «Հուրիեթ»-ը նշում է, որ թուրքական ուժերը 5 կմ խորացել են դեպի Աֆրին: