Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունում ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ» ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ» «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»


Կրակոցներ` Երեւանի կենտրոնում. ո՞վ էր Դքի Նորիկը. բացառիկ լուսանկարներ

Lifestyle

Աղբյուրը՝ Intermedia24.ru

1992 թվականի հունիսի 28-ին` առավոտյան ժամը 10-ն անց 30 րոպեին, կրակոցներ հնչեցինԵրեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ ներքեւ` Սպայի տանմոտակայքում: Կես ժամ անց հայտնի կդառնար, որ մահափորձ է կատարվել: Իսկ մի քանի ժամանց, երբ զոհն այլեւս չկար, ողջ Երեւանը կիմանար, որ սպանվել է Նորիկ Թադեւոսյանը կամ,ինչպես նա առավել հայտնի էր, Դքի Նորիկը: Ավարտվեց Երեւանի լեգենդներից եւս մեկիերկրային կյանքը` իր ետեւից թողնելով բազմաթիվ գաղտնիքներ, հանելուկներ ուհարցականներ...

Շփոթահար մարդիկ անգամ չնկատեցին, թե ինչպես անհետացան մարդասպանները կամմարդասպանը: Ծնկահար եղած մարդու թիկունքին (նախ կրակել էին նրա ոտքերին, որիպատճառով Նորիկը ծնկաչոք ընկել էր), ողնաշարի շրջանում եւս մեկ, գնդակ էր արձակվել: Շտապ օգնության մեքենան նրան նախ հասցրեց Շտապ օգնության հիվանդանոց: Նորիկիկինը՝ Վերան զանգահարեց ընտանիքի լավ բարեկամ, «Էրեբունի»  հիվանդանոցի վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին: Շտապ օգնության հիվանդանոց զանգահարեցպրոֆեսորը եւ պահանջեց, որ կամ սպասեն իրեն կամ Նորիկին հասցնեն «Էրեբունի»:«Թեկուզմեռած, ուղարկեք իմ մոտ: Թեկուզ՝ մեռած: Ես նրան կփրկեմ»: Բայց բժիշկներին չհաջողվեցփրկել Նորիկին: Հետո պրոֆեսոր Հովհաննիսյանը կասի, որ Նորիկը կփրկվեր, եթե գնդակըաորտայի մեջ մտած չլիներ:

Թեեւ 1992 թվականին մահերով ու սպանություններով չէիր զարմացնի, այնումենայնիվ ՆորիկԹադեւոսյանի սպանությունը արտակարգ իրադարձություն էր` եւ ոչ միայն Երեւանի ուՀայաստանի համար: Այս մարդուն շատ-շատերն էին ճանաչում, շատ-շատերն էին նրաբարեկամությունը վայելում: Արվեստագետներ, գրողներ, պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդիկ, ովքեր որեւէ կոչում ու ճանաչում չունեին, հաճախակի էինհյուրընկալվում Թադեւոսյանների ընտանիքում: Տիկին Վերան` Նորիկի կինը, ով հյուրընդունելու մեծ արվեստին հիանալի է տիրապետում, այնքան հյուր է ընդունել եւ գերազանցճանապարհել, որ ցանկացած մարդու համար քույր ու մայր է դարձել, անչափ հարազատ մարդ:

Ու, ահա, մարդիկ պետք է Նորիկ Թադեւոսյանի տուն մտնեն, որպեսզի հրաժեշտ տան նրան: Սենտիմենտալ խոսքերն արժեք չունեն, երբ հարազատ, շատ հարազատ մարդու ես հրաժեշտտալիս: Ի՞նչ խոսես, ի՞նչ ասես...

...Իսկ առավոտյան օրը կարծես ոչ մի վտանգ չէր կանխագուշակում: Մոսկվայից հյուրեր ունեինՆորիկը եւ զարմիկը` Վրույրը: Որոշել էին Սեւան տանել: Վրույրը կարճ ժամանակով գնացել էրՆուբարաշենի (Սովետաշենի) գերեզմանատուն` ծանոթներից մեկի հարազատիգերեզմանատեղի հարցը լուծելու համար: Ժամը 11-ին պետք է միասին գնային իրենց հյուրերիմոտ եւ մեկնեին Սեւան: Ամեն ինչ նախապատրաստված էր, ամեն ինչի համար նախապես հոգէր տարվել: Սակայն երբ Վրույրը հասավ պայմանավորված տեղը (կենտրոնական բաղնիքիմոտ)` իմացավ ողբերգության մասին: Հիվանդանոցում նա խնդրում էր փրկել «եղբորը», աղաչում էր: Բայց բժիշկները եթե կարող են շատ ու շատ բան անել, հրաշքներ գործել չենկարող... Այսպես եղավ նաեւ Նորիկ Թադեւոսյանի պարագայում...

...Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Երեւանի դեմքը, նույնիսկ բնավորությունըփոխվեց: Եթե մինչեւ պատերազմը քաղաքում ձեւավորվել էին բնիկ երեւանցիները` իրենցնիստուկացով, երեւանցուն հատուկ սովորություններով, երեխաների գզվռտոցով, կանանցբամբասանքներով, տղաների ծեծկռտուքով (որն ընդամենը մեկ օր անց մոռացվում էր եւընկերությունը շարունակվում էր), տղամարդկանց հզորությամբ, իրենց տանտեր զգալուհպարտությամբ, ապա պատերազմից հետո շատ բան փոխվեց: Անվերջ, անընդհատ քաղաք էինլցվում գյուղերից եկած մարդիկ, ովքեր իրենց սովորություններն էին բերում: Իսկ 1946-իցսկսած, երբ Մեծ Եղեռնից հետո արտասահմանյան տարբեր երկրներում բնակությունհաստատած հայերի առաջին քարավանները եկան եւ «ընկեր» բառին հավասարազոր սկսեցհաճախակի հոլովվել  «ախպար» բառը, Երեւանում շատ գործածական դարձան սուրճը, կոշկակարությունը, մասնավոր առեւտուրը, որը համերաշխորեն գոյատեւում էր սովետական` պետական առեւտրի հետ: Երեւանի շուկաները, երկաթուղային կայարանը, ապա նաեւգործարանները բազմահազար մարդկանց առան իրենց բերանը: Գրեթե սովահար մարդիկ(հատկապես հանրապետության գյուղերից եկածները) ապրուստի միջոց էին փորձում ստեղծել: Նրանք տեղավորվում էին Կիլիկիայում եւ Նորագյուղում, Արեշում ու Կոնդում, Ղռերում ուԵրեւանի այլ թաղամասերում իրենց իսկ կառուցած փայտե կամ քարե կացարաններում, որոնքտուն էին կոչում:

Խելոքները, հնարամիտները սեփական արտադրություններ հիմնեցին, որոնք, ճիշտ է, հակասում էին սովետական արտադրության սկզբունքներին ու էությանը, բայց կարելի էր լեզուգտնել միլիցիայի եւ դատախազության հետ: Դա ձեռնտու էր նաեւ այդ պետությանը, թեեւցուցադրական պայքար էր մղվում ոչ պետական արտադրության եւ առեւտրի հետ: Երեւանիխանութներում ու շուկաներում հիանալի կոշիկներ, գորգեր, կարպետներ հայտնվեցին, որոնքկարճ ժամանակ անց մեծ պահանջարկ ունեցան ողջ Միությունուն, արտահանվեցինարտասահմանյան մի քանի երկրներ:

Սակայն Երեւանին համ ու հոտ էին տալիս մարդիկ` սկսած Կարաբալայից, Դալուլեից, միլիցիոներ Անդրեից մինչեւ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Մարտիրոս Սարյան...

Պատերազմից հետո շատ-շատերի հետ Երեւան` մշտական բնակության եկավ նաեւ ԱրմանԿոթիկյանը` բարձրակարգ կիրթ ու կրթված մարդ: Նա ոչ միայն փնտրվող արտիստ էր, այլեւֆրանսերենից հրաշալի թարգմանություններ էր անում: Էդմոն Ռոստանի ՙՍիրանո դը Բերժըրակ՚հրաշք գործը, Ալֆրեդ Մյուսեի բանաստեղծությունները  հայերենով հնչեցնելու համար այսօրպարտական ենք հենց Արման Կոթիկյանին:  Նա հայրենիք գալուց հետո մի որոշ ժամանակապրում էր «Երեւան» հյուրանոցում, ճաշում հյուրանոցի ռեստորանում, իսկ երբ ազատ ժամերէր ունենում` սիրում էր նստել հյուրանոցի դիմացի բացօթյա սրճարանում, ուր հաճախ էինլինում արվեստի մարդիկ: Այստեղ գրեթե ամեն օր կարելի էր տեսնել Երվանդ Քոչարին, Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Լեւոն Ներսիսյանին` Հրաչյա Ներսիսյանիորդուն... Երեւանի մեծ մարդկանց տեսնելու ամենահարմար վայրն էր սա:

Քանի որ Արման Կոթիկյանը Երեւան էր եկել Փարիզից, շատ էր հետաքրքրում աշխարհի միփոքրիկ անկյունում ծվարած Երեւան քաղաքի մարդկանց: «Ընկեր Կոթիկյան, այս ժամին ի՞նչէիք անում Փարիզում», հարցնում էին:«Առաջին նախաճաշս կընեի»: «Ընկեր Կոթիկյան, այսժամանակ ինչո՞վ էիք զբաղված», քիչ անց հարցնում էին նրան... Ու այսպես շարունակ: Մարդիկ սիրում էին Արման Կոթիկյանին` այս համով-հոտով մարդուն: Եվ այնքան էին սիրում, որ երբեմն խաղում էին հոգու հետ: Կեսգիշերին գնում, թակում էին հյուրանոցի համարի դուռը, մարդուն քնահարամ անում եւ հարցնում. «Ընկեր Կոթիկյան, Փարիզում այդ ժամին ի՞նչ էիքանում»: Ու կիրթ, խիստ մտավորական Արման Կոթիկյանը մի ընտիր պատասխան էր տալիս...

Համով-հոտով մարդ էր նաեւ Հայաստանի պարի պետական համույթի հիմնադիր եւ ղեկավարԷդվարդ Մանուկյանը: Բա՛ Կիեւյան փողոցի վրա գտնվող քյաբաբանոցի տեր Անուշը...

Իսկ Երեւանի կանա՛յք, գեղեցկո՛ւհի կանայք, որոնցից ամեն մեկի մասին մի հրաշալի վեպկարելի է գրել:

Պատերազմի տարիներին եւ դրանից հետո մարդիկ սքանչանում էին առողջապահությաննախարարի կնոջով, որին անվանում էին «Մադամ Սուլֆիդին»: Նույն դողն էր անցնումտղամարդկանց ու երիտասարդ տղաների մարմնով, երբ փողոցով անցնում էին թեթեւարդյունաբերության նախարար Նարմիկ Դարբինյանի կինը` Էլզան, Մատենադարանի Եվան, Էլդա Գրինը:  Պուշկինի փողոցի եւ  Ստալինի պողոտայի (այսօրվա Մաշտոցի պողոտա) անկյունում կարելի էր տեսնել Խալով Ժենյային...

Է, ի՛նչ ժամանակներ էին, ի՛նչ գեղեցիկ ժամանակներ...

Պատերազմից հետո Երեւանում ճանաչված, հեղինակավոր մարդիկ էին նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի արհեստ չունեին: Ավելի ճիշտ` ունեին. նրանք հեղինակություն էին: Քաղաքում շատ լավ էին ճանաչում Վարդգես Ասլանյանին` Ծիպո Վարդգեսին: Դժվար ճանապարհ էր անցել այս մարդը, անազատության մեջ պահվել: Բանտ ասվածը, հատկապես սովետական բանտն ու գաղութը միշտ էլ սարսափելի հետեւանքներ է ունենում: Մարդն այդ կալանավայրից դուրս էր գալիս չարացած, պատրաստ հոշոտելու ծանոթներին ու հարազատներին, օտարին եւ յուրայինին: Եվ միայն բացառիկ մարդիկ էին կարողանում մարդ մնալ: Այդպիսի մարդկանցից էր Վարդգես Ասլանյանը, ով իսկապես Երեւան քաղաքի հեղինակություններից մեկն էր…

1950-60-ական թվականներին Երեւանում շատ հայտնի էր Բարսեղը` Մգլոն…հեղինակությունների շարքում եւս մի քանի անուն կարելի է թվարկել, սակայն, անշուշտ, ՆորիկԹադեւոսյանը` Դքի Նորիկն իր տեղն ունի, իր անփոխարինելի տեղը:

Չգիտես ինչու, Նորիկի անունը շատ ավելի հաճախ կապում են կրիմինալ աշխարհի հետ, նրաննույնիսկ ներկայացնում են իբրեւ ՙօրենքով գող՚: Սակայն դա բնավ այդպես չէ: Նա, իհարկե,«օրենքով գող» չի եղել:«Երեւանի կամ Հայաստանի հեղինակություն» հասկացությունըբոլորովին ուրիշ իմաստ ունի, քան «քրեական հեղինակությունն» է: Ճիշտ է, «քրեականհեղինակությունը» շատ ու շատ մարդկանց վրա կարող է ունենալ ազդեցություն, բայց` ոչբոլորի: Իսկ իրական հեղինակության խոսքը հարգում են բոլորը, այդ թվում նաեւ՝ քրեականաշխարհի մարդիկ: Նրանք յուրօրինակ տանտիրոջ, տան մեծի, տան հոր դեր են կատարում: Դապայմանավորված է հայի, հայ ընտանիքի բնույթով:

Մեր պայծառ հիշատակ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որի հետ մոտ եմ եղել գրեթե հինգ տարիեւ շատ ու շատ մարդկանց, բազմաթիվ բաների մասին ենք խոսել, հաճույքով էր պատմում այնմասին, որ ծանոթ, բարեկամ է եղել Նորիկ Թադեւոսյանին:

- Դու, իհարկե, հասկանում ես,- ասում էր այս մեծ մարդը,- թե ինչ է նշանակում ուժեղտղամարդը, հզոր մարդը հայի համար: Ահա այդպիսի մարդ էր Նորիկը: Չարությունը բռնել էողջ աշխարհը: Բարությունը պետք է փրկել: Իսկ բարությունը փրկելու համար պետք է ուժեղլինել, հզոր: Նորիկի նման հզոր:

- Մուշեղիչ, բայց չարի դեմ պայքարելով ինքներս էլ կարող ենք չարանալ,- ասում եմ:

- Չէ, պետք չէ չարության դեմ պայքարել, այլ պետք է պայքարել բարու համար: Ահա, տես, Երեւանում եղել-ապրել է Թադեւոսյան Նորիկը` Դքի Նորիկը: Մի հազար անգամ նստել ենքիրար հետ սեղան, մի հազար անգամ իր տանն եմ եղել եւ զգացել եմ, որ այս մարդը, այսպիսիմարդը հենց բարության, լուսավորի համար է պայքարում: Կեղծ բան չկա այս մարդու մեջ, չարություն չկա, հասկանո՞ւմ ես…

Մհեր Մկրտչյանը մի պատմություն արեց 1994-ին, որը հետո հաստատեցին Նորիկիհարազատները…

… 1971-ին ծնվել էր Նորիկ Թադեւոսյանի որդին` Ռոմիկը, որին, պարզ է, որոշ ժամանակ անցպետք է կնքեին: Նորիկը կազմակերպել էր որդու` Ռոմիկի կնունքի արարողությունը, որիցհետո, ըստ հայկական սովորության, մարդիկ խնջույքի սեղան են նստում: Մհեր Մկրտչյանին, որին Նորիկը շատ էր սիրում, Թադեւոսյանը նույնպես հրավիրել էր: Մեր զարմանալի Մհերն էլայդ օրը նվեր առնելու հնարավորություն չի ունենում: Չգնալ չէր կարող, առանց նվերի գնալնէլ մի բան չէր այնպիսի արժանապատիվ մարդկանց համար, որպիսին ինքն ու Նորիկն էին: Մտամոլոր մտել էր Կրիվոյ փողոց, երբ տեսավ, որ Նորիկի հարեւանը պարիսպը քանդել, նորն էշարում: Փայտե դուռն էլ հանել, մի կողմ էր դրել: Է՛, սրանից էլ լավ նվե՞ր: Դուռը դրեց թեւիտակ ու ներս մտավ… Տարիներ, տասնամյակներ կանցնեն, եւ այս յուօրինակ նվերը միշտհիշելու են Նորիկ Թադեւոսյանի հարազատներն ու մտերիմները…

- Թատրոնի հրաշալի ժամանակներն անցան,- տխրությամբ ասաց Վլադիմիր Աբաջյանը:

Ես հասկանում եմ Վլադիմիր Աբաջյանին, այն մարդուն, ով իր ողջ կյանքը նվիրել է թատրոնին, բեմին, ով այստեղ` թատրոնում իր ամենամեծ ուրախություններն է ապրել եւ մեծհիասթափությունները, ուր մտել է` ինչպես իր տունն է մարդը մտնում, ուր տան մեծավորն ուփոքրավորն է եղել,  թատրոնի տերն ու ծառան: Ես հասկանում եմ իմ հրաշալի բարեկամին, որովհետեւ լավ եմ հիշում այն ժամանակները, երբ թատրոնի հարեւանությամբ փոքրիկխարույկ էինք վառում գիշերով, մնում թատրոնի պատերի տակ, որպեսզի վաղ առավոտյան, ծեգը-ծեգին իծաշարուկ կանգնեինք տոմսարկղերի մոտ՝ նախնական վաճառքից մնացած միքանի տոմսերին տեր կանգնելու համար:

- Ի՛նչ մարդիկ էին գալիս թատրոն, ինչպե՛ս էին գալիս: Ամեն մի ներկայացում տոն էր եւ մեզ, եւ հանդիսատեսի համար: Դահլիճում այնպիսի մարդիկ էին նստած լինում, որ նրանցից ամենմեկը մեր ազգի, մեր ժողովրդի փառքը կարող էր համարվել:

- Բարեկամս,- ասում եմ,- հիմա գրում եմ Նորիկ Թադեւոսյանի մասին: Լսել եմ, որ նա էլ էրհաճախ թատրոն գալիս:

- Բա ինչպե՞ս,- հիացած ասում է արտիստը:- Նորիկը մեր լավ բարեկամն էր:

Արվեստի, հատկապես թատրոնի հետ Նորիկի բարեկամությունն ստեղծվել էր նրա եղբոր` Էդիկի շնորհիվ: Առաջինը նա էր ծանոթացել արտիստների, ռեժիսորների հետ, ապա եւծանոթացրել էր Նորիկին:

Թատրոնի հարակից այգում եւ նրան հարեւան Անգլիական այգում «Կոմայգում» ցերեկներըմարդաշատ էր լինում: Դեռեւս պատերազմից հետո պատերազմից հազիվ շունչ քաշողմարդկանց համար Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքը հրաշալի մի վայր էր: Կոմայգում կարուսել կար, էստրադայի բեմ, որի վրա հաճախակի ելույթ էին ունենումետպատերազմյան տարիների յուրօրինակ մարդկանցից` Կոլյա Նավթալյանը եւ ՍերգեյՀամբարձումյանը: Բուլվարի տեղում մինչեւ 1945-46 թվականները Երեւանի գազանանոցն էր, որ հետո տեղափոխեցին Պլանի գլխից վերեւ, Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհին: Բայց1946 թվականի մայիսի 25-ի ջրհեղեղից հետո, երբ ափերից դուրս եկած Գետառը ողողել էրմերձակա տարածքները, գազանների մի մասին տեղափոխեցին Կոմայգի: Եվ ահա այդտարիներին Նորիկը իր ընկերների հետ գրեթե ամեն օր լինում էր այստեղ: Ետպատերազմյանտարիներին, նաեւ 50-60-ականներին այստեղ ամեն օր կարելի էր հանդիպել ՀրաչյաՆերսիսյանին, ով մինչեւ թատրոն մտնելը, կարճ ժամանակով, մտնում էր «Աղասու բուդկեն», որովհետեւ Աղասին անխառն գինի ու օղի էր վաճառում: Եվ Աղասու տվածով փառավորված, «Լավ է, լավ է աս մանչը» ասելով մեծն Հրաչյան, չգիտես ինչու, ահագին Աղասուն մանչ էրասում, որովհետեւ իր սիրած մարդկանց այդպես էր դիմում, մտնում էր թատրոն: Բիլիարդխաղալուց հոգնած Նորիկն ու իր ընկերները ուշադիր հետեւում էին, թե ինչպես են թատրոնգալիս Դավիթ Մալյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Շահում Ղազարյանը, Վլադիմիր Աբաջյանը, ինչպես էր մանրաքայլ, բայց հապշտապ գալիս Վարդան Աճեմյանը, ինչպես էին հիացնելով անցնում Արուս Ասրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, ՄետաքսյաՍիմոնյանը…

Դեռ կմեծանար Նորիկը, տարիք կառներ եւ նրանցից մի քանիսի հետ հրաշալի բարեկամությունկստեղծեր: Նրանց հյուր կգնար, բայց ավելի շատ իր տուն կկանչեր նրանց: Նորիկը նախապեսամեն ինչ կբերեր` ամենաընտիրը, ամենաթարմը, եւ Նորիկի կինը` Վերան իր անվերջ եփել, սեղան սարքելը կսկսեր նախ Կրիվոյ փողոցի 75 տանը, ապա, հետո, նոր տանը` «Արմենիա»հյուրանոցի հարեւանությամբ:

«Համով էր քո հացը, տիկին Վերա», -ասում էին արտիստները, գրողները, երաժիշտները: Ուտիկին Վերան հիացած կնայեր ամուսնուն, ով այդ ճոխ սեղանների (սեղանի մոտ նստածմարդիկ առավել ճոխություն էին հաղորդում օրվան) նախաձեռնողն էր:

- Այդպիսի աղ ու հաց շատ քիչ տներում եմ վայելել,- տարիներ անց կվերհիշի ՎլադիմիրԱբաջյանը:- Ամեն ինչում խորհուրդ կար ու սեր: Այդ մարդը հիանալ գիտեր: 

Իսկ դու լավ գիտես, բարեկամս, թե արվեստի մարդու համար որքան կարեւոր է, երբ հիանումեն իրենով:

Թադեւոսյանը այնպես էր տարվում իր հյուրերով, որ երբեմն շատ բաների վրա ուշադրությունչէր դարձնում: Վլադիմիր Աբաջյանը հիշում է, որ մի անգամ, երբ նստած էին Նորիկի տանը, նրան հայտնում են, որ մեքենան գողացել, տարել են: Հյուրերն անհանգստանում են: Ինքը` Նորիկը հանգիստ է տանում այս լուրը: «Ոչինչ,- ասում է նա,-ոչինչ: Ջահել տղերք տարածկլինեն: Թող մի քիչ պտտվեն քաղաքում, մեքենան ետ կբերեն»: «Հետո գլուխ են գովելու, որԴքի Նորիկի մեքենան են գողացել մի անգամ»,-կատակի են տալիս հյուրեը: Այդպես էլ կար:

Թադեւոսյանը շատ էր մոտ նաեւ Խորեն Աբրահամյանին, նրա զարմիկներին` հորեղբորորդիներին` Էդիկ ու Կառլոս Սարգսյաններին, ովքեր հայտնի մարդիկ էին Երեւանում: Կառլոսըերկրաբան էր, իսկ Էդիկն աշխատում էր միլիցիայի քաղաքային վարչությունում: Եվ Նորիկըսիրով համաձայնեց դառնալ Էդիկի երեխայի կնքահայրը…

…Բոլորն են հիշում 1988 թվականի մեր ազգային զարթոնքի օրերը, երբ բոլորս միասին էինք, երբ մեր միջեւ միայն սեր էր ու եղբայրություն: Եվ շատերն են հիշում, որ ցույցերի օրերին մեզոչ միայն սնունդ էին հասցնում, այլեւ հայտարարվեց, որ ոչ մի գողություն, ոչ մի թալան չիգրանցվել: Հայրենի ոստիկանությունը, որ այն ժամանակ դեռ սովետական միլիցիա էր կոչվում, 1988-ին, գրեթե մեկ տարի հանգիստ կարող էր լինել: Այս նախաձեռնության, այս «հրահանգի»հեղինակ շատերը համարում էին եւ մինչեւ օրս էլ համարում են Նորիկ Թադեւոսյանին` ԴքիՆորիկին, ով մեծ հեղինակություն ուներ նաեւ կրիմինալ աշխարհում:

… 1992 թվականի հունիսի 28-ից հետո երկար ժամանակ է անցել, այնքան ժամանակ, որը թույլէ տալիս ինչ-որ չափով հանրագումարի բերել այս անչափ հետաքրքիր մարդուկենսագրությունը: Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ. ո՞վ էր նա իրականում, ի՞նչ էր անում, ինչո՞վ էր առանձնանում հարյուր հազարավոր այն մարդկանցից, ովքեր ապրեցին նրա հետնույն ժամանակում: Փորձենք մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների, բազմաթիվ մարդկանցհետ մեր զրույցների օգնությամբ որոշակի հետեւություններ անել` առանց որեւէ բանգունազարդելու եւ որեւէ մեկին առանց ցավ պատճառելու: Գրենք մեր գիրը առանց չարությանեւ առանց սնապարծության, որպեսզի պատմության համար պահենք նաեւ մեկ հետաքրքիրմարդու` Նորիկ Թադեւոսյանին, մարդ, որին ժամանակակիցները շատ ավելի հաճախ կոչումէին ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ…

Նորիկ Թադեւոսյանը (Դքի Նորիկ՝ նստած) անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ

Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ

Սերգեյ Գալոյան

Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՀայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ Մանուկյան