Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրակոցներ` Երեւանի կենտրոնում. ո՞վ էր Դքի Նորիկը. բացառիկ լուսանկարներ

Lifestyle

Աղբյուրը՝ Intermedia24.ru

1992 թվականի հունիսի 28-ին` առավոտյան ժամը 10-ն անց 30 րոպեին, կրակոցներ հնչեցինԵրեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ ներքեւ` Սպայի տանմոտակայքում: Կես ժամ անց հայտնի կդառնար, որ մահափորձ է կատարվել: Իսկ մի քանի ժամանց, երբ զոհն այլեւս չկար, ողջ Երեւանը կիմանար, որ սպանվել է Նորիկ Թադեւոսյանը կամ,ինչպես նա առավել հայտնի էր, Դքի Նորիկը: Ավարտվեց Երեւանի լեգենդներից եւս մեկիերկրային կյանքը` իր ետեւից թողնելով բազմաթիվ գաղտնիքներ, հանելուկներ ուհարցականներ...

Շփոթահար մարդիկ անգամ չնկատեցին, թե ինչպես անհետացան մարդասպանները կամմարդասպանը: Ծնկահար եղած մարդու թիկունքին (նախ կրակել էին նրա ոտքերին, որիպատճառով Նորիկը ծնկաչոք ընկել էր), ողնաշարի շրջանում եւս մեկ, գնդակ էր արձակվել: Շտապ օգնության մեքենան նրան նախ հասցրեց Շտապ օգնության հիվանդանոց: Նորիկիկինը՝ Վերան զանգահարեց ընտանիքի լավ բարեկամ, «Էրեբունի»  հիվանդանոցի վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին: Շտապ օգնության հիվանդանոց զանգահարեցպրոֆեսորը եւ պահանջեց, որ կամ սպասեն իրեն կամ Նորիկին հասցնեն «Էրեբունի»:«Թեկուզմեռած, ուղարկեք իմ մոտ: Թեկուզ՝ մեռած: Ես նրան կփրկեմ»: Բայց բժիշկներին չհաջողվեցփրկել Նորիկին: Հետո պրոֆեսոր Հովհաննիսյանը կասի, որ Նորիկը կփրկվեր, եթե գնդակըաորտայի մեջ մտած չլիներ:

Թեեւ 1992 թվականին մահերով ու սպանություններով չէիր զարմացնի, այնումենայնիվ ՆորիկԹադեւոսյանի սպանությունը արտակարգ իրադարձություն էր` եւ ոչ միայն Երեւանի ուՀայաստանի համար: Այս մարդուն շատ-շատերն էին ճանաչում, շատ-շատերն էին նրաբարեկամությունը վայելում: Արվեստագետներ, գրողներ, պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդիկ, ովքեր որեւէ կոչում ու ճանաչում չունեին, հաճախակի էինհյուրընկալվում Թադեւոսյանների ընտանիքում: Տիկին Վերան` Նորիկի կինը, ով հյուրընդունելու մեծ արվեստին հիանալի է տիրապետում, այնքան հյուր է ընդունել եւ գերազանցճանապարհել, որ ցանկացած մարդու համար քույր ու մայր է դարձել, անչափ հարազատ մարդ:

Ու, ահա, մարդիկ պետք է Նորիկ Թադեւոսյանի տուն մտնեն, որպեսզի հրաժեշտ տան նրան: Սենտիմենտալ խոսքերն արժեք չունեն, երբ հարազատ, շատ հարազատ մարդու ես հրաժեշտտալիս: Ի՞նչ խոսես, ի՞նչ ասես...

...Իսկ առավոտյան օրը կարծես ոչ մի վտանգ չէր կանխագուշակում: Մոսկվայից հյուրեր ունեինՆորիկը եւ զարմիկը` Վրույրը: Որոշել էին Սեւան տանել: Վրույրը կարճ ժամանակով գնացել էրՆուբարաշենի (Սովետաշենի) գերեզմանատուն` ծանոթներից մեկի հարազատիգերեզմանատեղի հարցը լուծելու համար: Ժամը 11-ին պետք է միասին գնային իրենց հյուրերիմոտ եւ մեկնեին Սեւան: Ամեն ինչ նախապատրաստված էր, ամեն ինչի համար նախապես հոգէր տարվել: Սակայն երբ Վրույրը հասավ պայմանավորված տեղը (կենտրոնական բաղնիքիմոտ)` իմացավ ողբերգության մասին: Հիվանդանոցում նա խնդրում էր փրկել «եղբորը», աղաչում էր: Բայց բժիշկները եթե կարող են շատ ու շատ բան անել, հրաշքներ գործել չենկարող... Այսպես եղավ նաեւ Նորիկ Թադեւոսյանի պարագայում...

...Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Երեւանի դեմքը, նույնիսկ բնավորությունըփոխվեց: Եթե մինչեւ պատերազմը քաղաքում ձեւավորվել էին բնիկ երեւանցիները` իրենցնիստուկացով, երեւանցուն հատուկ սովորություններով, երեխաների գզվռտոցով, կանանցբամբասանքներով, տղաների ծեծկռտուքով (որն ընդամենը մեկ օր անց մոռացվում էր եւընկերությունը շարունակվում էր), տղամարդկանց հզորությամբ, իրենց տանտեր զգալուհպարտությամբ, ապա պատերազմից հետո շատ բան փոխվեց: Անվերջ, անընդհատ քաղաք էինլցվում գյուղերից եկած մարդիկ, ովքեր իրենց սովորություններն էին բերում: Իսկ 1946-իցսկսած, երբ Մեծ Եղեռնից հետո արտասահմանյան տարբեր երկրներում բնակությունհաստատած հայերի առաջին քարավանները եկան եւ «ընկեր» բառին հավասարազոր սկսեցհաճախակի հոլովվել  «ախպար» բառը, Երեւանում շատ գործածական դարձան սուրճը, կոշկակարությունը, մասնավոր առեւտուրը, որը համերաշխորեն գոյատեւում էր սովետական` պետական առեւտրի հետ: Երեւանի շուկաները, երկաթուղային կայարանը, ապա նաեւգործարանները բազմահազար մարդկանց առան իրենց բերանը: Գրեթե սովահար մարդիկ(հատկապես հանրապետության գյուղերից եկածները) ապրուստի միջոց էին փորձում ստեղծել: Նրանք տեղավորվում էին Կիլիկիայում եւ Նորագյուղում, Արեշում ու Կոնդում, Ղռերում ուԵրեւանի այլ թաղամասերում իրենց իսկ կառուցած փայտե կամ քարե կացարաններում, որոնքտուն էին կոչում:

Խելոքները, հնարամիտները սեփական արտադրություններ հիմնեցին, որոնք, ճիշտ է, հակասում էին սովետական արտադրության սկզբունքներին ու էությանը, բայց կարելի էր լեզուգտնել միլիցիայի եւ դատախազության հետ: Դա ձեռնտու էր նաեւ այդ պետությանը, թեեւցուցադրական պայքար էր մղվում ոչ պետական արտադրության եւ առեւտրի հետ: Երեւանիխանութներում ու շուկաներում հիանալի կոշիկներ, գորգեր, կարպետներ հայտնվեցին, որոնքկարճ ժամանակ անց մեծ պահանջարկ ունեցան ողջ Միությունուն, արտահանվեցինարտասահմանյան մի քանի երկրներ:

Սակայն Երեւանին համ ու հոտ էին տալիս մարդիկ` սկսած Կարաբալայից, Դալուլեից, միլիցիոներ Անդրեից մինչեւ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Մարտիրոս Սարյան...

Պատերազմից հետո շատ-շատերի հետ Երեւան` մշտական բնակության եկավ նաեւ ԱրմանԿոթիկյանը` բարձրակարգ կիրթ ու կրթված մարդ: Նա ոչ միայն փնտրվող արտիստ էր, այլեւֆրանսերենից հրաշալի թարգմանություններ էր անում: Էդմոն Ռոստանի ՙՍիրանո դը Բերժըրակ՚հրաշք գործը, Ալֆրեդ Մյուսեի բանաստեղծությունները  հայերենով հնչեցնելու համար այսօրպարտական ենք հենց Արման Կոթիկյանին:  Նա հայրենիք գալուց հետո մի որոշ ժամանակապրում էր «Երեւան» հյուրանոցում, ճաշում հյուրանոցի ռեստորանում, իսկ երբ ազատ ժամերէր ունենում` սիրում էր նստել հյուրանոցի դիմացի բացօթյա սրճարանում, ուր հաճախ էինլինում արվեստի մարդիկ: Այստեղ գրեթե ամեն օր կարելի էր տեսնել Երվանդ Քոչարին, Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Լեւոն Ներսիսյանին` Հրաչյա Ներսիսյանիորդուն... Երեւանի մեծ մարդկանց տեսնելու ամենահարմար վայրն էր սա:

Քանի որ Արման Կոթիկյանը Երեւան էր եկել Փարիզից, շատ էր հետաքրքրում աշխարհի միփոքրիկ անկյունում ծվարած Երեւան քաղաքի մարդկանց: «Ընկեր Կոթիկյան, այս ժամին ի՞նչէիք անում Փարիզում», հարցնում էին:«Առաջին նախաճաշս կընեի»: «Ընկեր Կոթիկյան, այսժամանակ ինչո՞վ էիք զբաղված», քիչ անց հարցնում էին նրան... Ու այսպես շարունակ: Մարդիկ սիրում էին Արման Կոթիկյանին` այս համով-հոտով մարդուն: Եվ այնքան էին սիրում, որ երբեմն խաղում էին հոգու հետ: Կեսգիշերին գնում, թակում էին հյուրանոցի համարի դուռը, մարդուն քնահարամ անում եւ հարցնում. «Ընկեր Կոթիկյան, Փարիզում այդ ժամին ի՞նչ էիքանում»: Ու կիրթ, խիստ մտավորական Արման Կոթիկյանը մի ընտիր պատասխան էր տալիս...

Համով-հոտով մարդ էր նաեւ Հայաստանի պարի պետական համույթի հիմնադիր եւ ղեկավարԷդվարդ Մանուկյանը: Բա՛ Կիեւյան փողոցի վրա գտնվող քյաբաբանոցի տեր Անուշը...

Իսկ Երեւանի կանա՛յք, գեղեցկո՛ւհի կանայք, որոնցից ամեն մեկի մասին մի հրաշալի վեպկարելի է գրել:

Պատերազմի տարիներին եւ դրանից հետո մարդիկ սքանչանում էին առողջապահությաննախարարի կնոջով, որին անվանում էին «Մադամ Սուլֆիդին»: Նույն դողն էր անցնումտղամարդկանց ու երիտասարդ տղաների մարմնով, երբ փողոցով անցնում էին թեթեւարդյունաբերության նախարար Նարմիկ Դարբինյանի կինը` Էլզան, Մատենադարանի Եվան, Էլդա Գրինը:  Պուշկինի փողոցի եւ  Ստալինի պողոտայի (այսօրվա Մաշտոցի պողոտա) անկյունում կարելի էր տեսնել Խալով Ժենյային...

Է, ի՛նչ ժամանակներ էին, ի՛նչ գեղեցիկ ժամանակներ...

Պատերազմից հետո Երեւանում ճանաչված, հեղինակավոր մարդիկ էին նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի արհեստ չունեին: Ավելի ճիշտ` ունեին. նրանք հեղինակություն էին: Քաղաքում շատ լավ էին ճանաչում Վարդգես Ասլանյանին` Ծիպո Վարդգեսին: Դժվար ճանապարհ էր անցել այս մարդը, անազատության մեջ պահվել: Բանտ ասվածը, հատկապես սովետական բանտն ու գաղութը միշտ էլ սարսափելի հետեւանքներ է ունենում: Մարդն այդ կալանավայրից դուրս էր գալիս չարացած, պատրաստ հոշոտելու ծանոթներին ու հարազատներին, օտարին եւ յուրայինին: Եվ միայն բացառիկ մարդիկ էին կարողանում մարդ մնալ: Այդպիսի մարդկանցից էր Վարդգես Ասլանյանը, ով իսկապես Երեւան քաղաքի հեղինակություններից մեկն էր…

1950-60-ական թվականներին Երեւանում շատ հայտնի էր Բարսեղը` Մգլոն…հեղինակությունների շարքում եւս մի քանի անուն կարելի է թվարկել, սակայն, անշուշտ, ՆորիկԹադեւոսյանը` Դքի Նորիկն իր տեղն ունի, իր անփոխարինելի տեղը:

Չգիտես ինչու, Նորիկի անունը շատ ավելի հաճախ կապում են կրիմինալ աշխարհի հետ, նրաննույնիսկ ներկայացնում են իբրեւ ՙօրենքով գող՚: Սակայն դա բնավ այդպես չէ: Նա, իհարկե,«օրենքով գող» չի եղել:«Երեւանի կամ Հայաստանի հեղինակություն» հասկացությունըբոլորովին ուրիշ իմաստ ունի, քան «քրեական հեղինակությունն» է: Ճիշտ է, «քրեականհեղինակությունը» շատ ու շատ մարդկանց վրա կարող է ունենալ ազդեցություն, բայց` ոչբոլորի: Իսկ իրական հեղինակության խոսքը հարգում են բոլորը, այդ թվում նաեւ՝ քրեականաշխարհի մարդիկ: Նրանք յուրօրինակ տանտիրոջ, տան մեծի, տան հոր դեր են կատարում: Դապայմանավորված է հայի, հայ ընտանիքի բնույթով:

Մեր պայծառ հիշատակ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որի հետ մոտ եմ եղել գրեթե հինգ տարիեւ շատ ու շատ մարդկանց, բազմաթիվ բաների մասին ենք խոսել, հաճույքով էր պատմում այնմասին, որ ծանոթ, բարեկամ է եղել Նորիկ Թադեւոսյանին:

- Դու, իհարկե, հասկանում ես,- ասում էր այս մեծ մարդը,- թե ինչ է նշանակում ուժեղտղամարդը, հզոր մարդը հայի համար: Ահա այդպիսի մարդ էր Նորիկը: Չարությունը բռնել էողջ աշխարհը: Բարությունը պետք է փրկել: Իսկ բարությունը փրկելու համար պետք է ուժեղլինել, հզոր: Նորիկի նման հզոր:

- Մուշեղիչ, բայց չարի դեմ պայքարելով ինքներս էլ կարող ենք չարանալ,- ասում եմ:

- Չէ, պետք չէ չարության դեմ պայքարել, այլ պետք է պայքարել բարու համար: Ահա, տես, Երեւանում եղել-ապրել է Թադեւոսյան Նորիկը` Դքի Նորիկը: Մի հազար անգամ նստել ենքիրար հետ սեղան, մի հազար անգամ իր տանն եմ եղել եւ զգացել եմ, որ այս մարդը, այսպիսիմարդը հենց բարության, լուսավորի համար է պայքարում: Կեղծ բան չկա այս մարդու մեջ, չարություն չկա, հասկանո՞ւմ ես…

Մհեր Մկրտչյանը մի պատմություն արեց 1994-ին, որը հետո հաստատեցին Նորիկիհարազատները…

… 1971-ին ծնվել էր Նորիկ Թադեւոսյանի որդին` Ռոմիկը, որին, պարզ է, որոշ ժամանակ անցպետք է կնքեին: Նորիկը կազմակերպել էր որդու` Ռոմիկի կնունքի արարողությունը, որիցհետո, ըստ հայկական սովորության, մարդիկ խնջույքի սեղան են նստում: Մհեր Մկրտչյանին, որին Նորիկը շատ էր սիրում, Թադեւոսյանը նույնպես հրավիրել էր: Մեր զարմանալի Մհերն էլայդ օրը նվեր առնելու հնարավորություն չի ունենում: Չգնալ չէր կարող, առանց նվերի գնալնէլ մի բան չէր այնպիսի արժանապատիվ մարդկանց համար, որպիսին ինքն ու Նորիկն էին: Մտամոլոր մտել էր Կրիվոյ փողոց, երբ տեսավ, որ Նորիկի հարեւանը պարիսպը քանդել, նորն էշարում: Փայտե դուռն էլ հանել, մի կողմ էր դրել: Է՛, սրանից էլ լավ նվե՞ր: Դուռը դրեց թեւիտակ ու ներս մտավ… Տարիներ, տասնամյակներ կանցնեն, եւ այս յուօրինակ նվերը միշտհիշելու են Նորիկ Թադեւոսյանի հարազատներն ու մտերիմները…

- Թատրոնի հրաշալի ժամանակներն անցան,- տխրությամբ ասաց Վլադիմիր Աբաջյանը:

Ես հասկանում եմ Վլադիմիր Աբաջյանին, այն մարդուն, ով իր ողջ կյանքը նվիրել է թատրոնին, բեմին, ով այստեղ` թատրոնում իր ամենամեծ ուրախություններն է ապրել եւ մեծհիասթափությունները, ուր մտել է` ինչպես իր տունն է մարդը մտնում, ուր տան մեծավորն ուփոքրավորն է եղել,  թատրոնի տերն ու ծառան: Ես հասկանում եմ իմ հրաշալի բարեկամին, որովհետեւ լավ եմ հիշում այն ժամանակները, երբ թատրոնի հարեւանությամբ փոքրիկխարույկ էինք վառում գիշերով, մնում թատրոնի պատերի տակ, որպեսզի վաղ առավոտյան, ծեգը-ծեգին իծաշարուկ կանգնեինք տոմսարկղերի մոտ՝ նախնական վաճառքից մնացած միքանի տոմսերին տեր կանգնելու համար:

- Ի՛նչ մարդիկ էին գալիս թատրոն, ինչպե՛ս էին գալիս: Ամեն մի ներկայացում տոն էր եւ մեզ, եւ հանդիսատեսի համար: Դահլիճում այնպիսի մարդիկ էին նստած լինում, որ նրանցից ամենմեկը մեր ազգի, մեր ժողովրդի փառքը կարող էր համարվել:

- Բարեկամս,- ասում եմ,- հիմա գրում եմ Նորիկ Թադեւոսյանի մասին: Լսել եմ, որ նա էլ էրհաճախ թատրոն գալիս:

- Բա ինչպե՞ս,- հիացած ասում է արտիստը:- Նորիկը մեր լավ բարեկամն էր:

Արվեստի, հատկապես թատրոնի հետ Նորիկի բարեկամությունն ստեղծվել էր նրա եղբոր` Էդիկի շնորհիվ: Առաջինը նա էր ծանոթացել արտիստների, ռեժիսորների հետ, ապա եւծանոթացրել էր Նորիկին:

Թատրոնի հարակից այգում եւ նրան հարեւան Անգլիական այգում «Կոմայգում» ցերեկներըմարդաշատ էր լինում: Դեռեւս պատերազմից հետո պատերազմից հազիվ շունչ քաշողմարդկանց համար Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքը հրաշալի մի վայր էր: Կոմայգում կարուսել կար, էստրադայի բեմ, որի վրա հաճախակի ելույթ էին ունենումետպատերազմյան տարիների յուրօրինակ մարդկանցից` Կոլյա Նավթալյանը եւ ՍերգեյՀամբարձումյանը: Բուլվարի տեղում մինչեւ 1945-46 թվականները Երեւանի գազանանոցն էր, որ հետո տեղափոխեցին Պլանի գլխից վերեւ, Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհին: Բայց1946 թվականի մայիսի 25-ի ջրհեղեղից հետո, երբ ափերից դուրս եկած Գետառը ողողել էրմերձակա տարածքները, գազանների մի մասին տեղափոխեցին Կոմայգի: Եվ ահա այդտարիներին Նորիկը իր ընկերների հետ գրեթե ամեն օր լինում էր այստեղ: Ետպատերազմյանտարիներին, նաեւ 50-60-ականներին այստեղ ամեն օր կարելի էր հանդիպել ՀրաչյաՆերսիսյանին, ով մինչեւ թատրոն մտնելը, կարճ ժամանակով, մտնում էր «Աղասու բուդկեն», որովհետեւ Աղասին անխառն գինի ու օղի էր վաճառում: Եվ Աղասու տվածով փառավորված, «Լավ է, լավ է աս մանչը» ասելով մեծն Հրաչյան, չգիտես ինչու, ահագին Աղասուն մանչ էրասում, որովհետեւ իր սիրած մարդկանց այդպես էր դիմում, մտնում էր թատրոն: Բիլիարդխաղալուց հոգնած Նորիկն ու իր ընկերները ուշադիր հետեւում էին, թե ինչպես են թատրոնգալիս Դավիթ Մալյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Շահում Ղազարյանը, Վլադիմիր Աբաջյանը, ինչպես էր մանրաքայլ, բայց հապշտապ գալիս Վարդան Աճեմյանը, ինչպես էին հիացնելով անցնում Արուս Ասրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, ՄետաքսյաՍիմոնյանը…

Դեռ կմեծանար Նորիկը, տարիք կառներ եւ նրանցից մի քանիսի հետ հրաշալի բարեկամությունկստեղծեր: Նրանց հյուր կգնար, բայց ավելի շատ իր տուն կկանչեր նրանց: Նորիկը նախապեսամեն ինչ կբերեր` ամենաընտիրը, ամենաթարմը, եւ Նորիկի կինը` Վերան իր անվերջ եփել, սեղան սարքելը կսկսեր նախ Կրիվոյ փողոցի 75 տանը, ապա, հետո, նոր տանը` «Արմենիա»հյուրանոցի հարեւանությամբ:

«Համով էր քո հացը, տիկին Վերա», -ասում էին արտիստները, գրողները, երաժիշտները: Ուտիկին Վերան հիացած կնայեր ամուսնուն, ով այդ ճոխ սեղանների (սեղանի մոտ նստածմարդիկ առավել ճոխություն էին հաղորդում օրվան) նախաձեռնողն էր:

- Այդպիսի աղ ու հաց շատ քիչ տներում եմ վայելել,- տարիներ անց կվերհիշի ՎլադիմիրԱբաջյանը:- Ամեն ինչում խորհուրդ կար ու սեր: Այդ մարդը հիանալ գիտեր: 

Իսկ դու լավ գիտես, բարեկամս, թե արվեստի մարդու համար որքան կարեւոր է, երբ հիանումեն իրենով:

Թադեւոսյանը այնպես էր տարվում իր հյուրերով, որ երբեմն շատ բաների վրա ուշադրությունչէր դարձնում: Վլադիմիր Աբաջյանը հիշում է, որ մի անգամ, երբ նստած էին Նորիկի տանը, նրան հայտնում են, որ մեքենան գողացել, տարել են: Հյուրերն անհանգստանում են: Ինքը` Նորիկը հանգիստ է տանում այս լուրը: «Ոչինչ,- ասում է նա,-ոչինչ: Ջահել տղերք տարածկլինեն: Թող մի քիչ պտտվեն քաղաքում, մեքենան ետ կբերեն»: «Հետո գլուխ են գովելու, որԴքի Նորիկի մեքենան են գողացել մի անգամ»,-կատակի են տալիս հյուրեը: Այդպես էլ կար:

Թադեւոսյանը շատ էր մոտ նաեւ Խորեն Աբրահամյանին, նրա զարմիկներին` հորեղբորորդիներին` Էդիկ ու Կառլոս Սարգսյաններին, ովքեր հայտնի մարդիկ էին Երեւանում: Կառլոսըերկրաբան էր, իսկ Էդիկն աշխատում էր միլիցիայի քաղաքային վարչությունում: Եվ Նորիկըսիրով համաձայնեց դառնալ Էդիկի երեխայի կնքահայրը…

…Բոլորն են հիշում 1988 թվականի մեր ազգային զարթոնքի օրերը, երբ բոլորս միասին էինք, երբ մեր միջեւ միայն սեր էր ու եղբայրություն: Եվ շատերն են հիշում, որ ցույցերի օրերին մեզոչ միայն սնունդ էին հասցնում, այլեւ հայտարարվեց, որ ոչ մի գողություն, ոչ մի թալան չիգրանցվել: Հայրենի ոստիկանությունը, որ այն ժամանակ դեռ սովետական միլիցիա էր կոչվում, 1988-ին, գրեթե մեկ տարի հանգիստ կարող էր լինել: Այս նախաձեռնության, այս «հրահանգի»հեղինակ շատերը համարում էին եւ մինչեւ օրս էլ համարում են Նորիկ Թադեւոսյանին` ԴքիՆորիկին, ով մեծ հեղինակություն ուներ նաեւ կրիմինալ աշխարհում:

… 1992 թվականի հունիսի 28-ից հետո երկար ժամանակ է անցել, այնքան ժամանակ, որը թույլէ տալիս ինչ-որ չափով հանրագումարի բերել այս անչափ հետաքրքիր մարդուկենսագրությունը: Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ. ո՞վ էր նա իրականում, ի՞նչ էր անում, ինչո՞վ էր առանձնանում հարյուր հազարավոր այն մարդկանցից, ովքեր ապրեցին նրա հետնույն ժամանակում: Փորձենք մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների, բազմաթիվ մարդկանցհետ մեր զրույցների օգնությամբ որոշակի հետեւություններ անել` առանց որեւէ բանգունազարդելու եւ որեւէ մեկին առանց ցավ պատճառելու: Գրենք մեր գիրը առանց չարությանեւ առանց սնապարծության, որպեսզի պատմության համար պահենք նաեւ մեկ հետաքրքիրմարդու` Նորիկ Թադեւոսյանին, մարդ, որին ժամանակակիցները շատ ավելի հաճախ կոչումէին ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ…

Նորիկ Թադեւոսյանը (Դքի Նորիկ՝ նստած) անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ

Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ

Սերգեյ Գալոյան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia